18/03/2022 14:02
Apple-ը Ռուսաստանում չի վաճառի նոր iPhone SE-ն, Mac Studio-ն և iPad Air-ը
Apple ընկերությունը հրաժարվել է Ռուսաստանում վաճառել գարնանային շնորհանդեսի նոր մոդելներից, մասնավորապես, iPhone SE-ն, Mac Studio-ն և նորացված iPad Air-ը, հայտնում է ТАСС-ը։
iPhone SE-ի վաճառքն այլ երկրներում սկսվել է մարտի 18-ից։
Apple ընկերությունը դադարեցրել է սարքերի վաճառքը և նոր սարքերի մատակարարումը Ռուսաստան, սակայն դեռ վերջնականապես չի լքել ռուսական շուկան. AppStore հավելվածների խանութը շարունակում է գործել, իսկ iOS-ի թարմացումները գալիս են ռուս օգտատերերի սարքերին։ Apple-ը նաև շարունակում է ծառայություններ մատուցել Ռուսաստանի բնակչությանը։