18/03/2022 12:40
Առցանց գնումներ. կարևոր ուղեցույց սկսնակների համար. ինչպես աշխատել Amazon-ի հետ. Մաս 2
Նախորդ հոդվածում Aysor.am-ը ներկայացրել էր մի քանի կանոններ, որոնք կնպաստեն առցանց գնումները էլ ավելի անվտանգ դարձնելուն։
Այժմ եկեք հերթականությամբ անցնենք քայլերով՝ առցանց գնում կատարելու համար և որպես օրինակ վերցնենք amazon.com խանութը։
Նախ պետք է գրանցվել տվյալ կայքում։ Մուտք գործեք amazon.com կայք, և սեղմենք «sign in» (մուտք գործել) կոճակի վրա,
որից հետո կբացվի պատուհան՝ գրանցման համար նախատեսված տվյալները լրացնելու համար։
Տվյալները անհրաժեշտ է մուտքագրել անգլերեն, լրացնել անունը և ազգանունը, էլեկտրոնային հասցեն, ստեղծել գաղտնաբառ (ցանկալի է որ այն պարունակի մեծատառ և փոքրատառ, թիվ և որևէ նշան):
Տվյալները լրացնելուց և «continue» (շարունակել) կոճակը սեղմելուց հետո կտեսնեք հետևյալ պատուհանը,
որը նախատեսված է էլեկտորնային հասցեն հաստատելու համար։ Դրանից հետո անհրաժեշտ է մուտք գործել էլեկտորոնային հասցե, որը նշել էիք, և կգտնեք amazon-ից ստացած նամակը, որը կունենա հետևյալ տեսքը։
Ձեր էլեկտրոնային հասցեն հաստատելու համար անհրաժեշտ է վերևում երևացող թվերը՝ տվյալ դեպքում 748879 նույնությամբ լրացնել amazon.com կայքում և սեղմել «create your Amazon account» (ստեղծել Amazon-ի օգտահաշիվ) կոճակը։ Հաջորդ անգամ այս նույն կայք մուտք գործելու համար Ձեզ անհրաժեշտ կլինի լրացնել էլեկտրոնային հասցեն (որով գրանցվել եք կայքում) և այդ կայքի համար ստեղծած գաղտնաբառը։
Ձեր օգտահաշիվը ստեղծելուց հետո արդեն կարող եք անցնել գնումներ կատարելուն։ Ձեր հավանած ցանկացած իր կարող եք ավելացնել զամբյուղ և սեղմել աջ կողմում գտնվող «add to cart» (ավելացնել զամբյուղ), այնուհետև «proceed to checkout» (գրեթե համարժեք է «անցնել վճարմանը») կոճակները։
Այս գործողություններից հետո Դուք կտեսնեք պատուհան՝ հասցեն լրացնելու համար։ Այստեղ պետք է լրացնել այն հասցեն, որտեղ ցանկացնում եք, որ առաքվի Ձեր ապրանքը։
Եթե մտադիր եք կատարել գնում և այն տեղախոխել Հայաստան բեռնափոխադրող ընկերությունների միջոցով (այս դեպքում Onex, Shipex, BerBer, Hand to Hand կամ Globbing), ապա այս պարագայում պետք է նշել բեռնափոխադրող ընկերության օտարերկրյա պահեստի հասցեն՝ նույնությամբ, որը Ձեզ կտրամադրվի իրենց կայքերում գրանցվելուց հետո (ներառյալ հասցե 2-ը, որի կարևորության մասին մենք կխոսենք հաջորդ մասում)։
Հասցեն լրացնելուց հետո, դուք անցնում եք վճարման փուլին. անհրաժեշտ է ընտրել և լրացնել Ձեր վճարման տարբերակի տվյալները։
Ինչպես նշել էինք նախորդ հովածում, Ձեր վճարային տվյալների անվտանգությունից ելնելով, տվյալները լրացնելուց հետո այն մի պահպանեք Ձեր օգտահաշվում։ Այս կանոնը ցանկալի է պահպանել նույնիսկ ապահով կայքերում գրանցվելիս՝ այս դեպքում amazon.com֊ ում։
Վճարային տվյալները լրացնելուց հետո Դուք կտեսնեք պատուհան, որտեղ արտացոլված կլինի Ձեր պատվերը առաքելու հասցեն և առաքման եղանակը։ Այստեղ շատ կարևոր է ուշադրություն դարձնել, թե որ տարբերակն է նշված որպես առաքման եղանակ և թե ինչ տարբերակով եք նախընտրում, որ Ձեր ապրանքը առաքվի։
Ինչպես նկատեցիք, դեպի բեռնափոխադրող ընկերության պահեստի հասցե առաքելու համար կա մի քանի տարբերակ՝ թե՛ անվճար և թե՛ վճարովի։ Այստեղ պետք է միայն հավելեմ մեկ բան։ Առաջին տարբերակը, որը տեսնում եք վերևում, դա Prime տարբերակով առաքումն է և ամենաարագը։ Եթե պատվեր կատարելիս որպես առաքման միջոց ընտրեք այս տարբերակը՝ համակարգը առաջին անգամ չի գանձի գումար և թույլ կտա, որպեսզի օգտվեք ծառայությունից՝ մեկ ամիս փորձնական։ Կարևոր է իմանալ, որ այս ծառայությունը վճարովի է և գումարը գանձում է տարեկան կտրվածքով, և եթե ճիշտ ժամանակին չկասեցնեցնեք ծառայությունը, ապա այն Ձեզնից կգանձի տարեկան սպասարկման վճար։
Եվ վերջում Ձեզ հետ կցանկանայի կիսվել ևս մեկ կարևոր հանգամանքով։ Շատ ապրանքանիշեր նույն ապրանքի համար առաջարկում են տարբեր գներ՝ ելնելով, թե որ երկրի առցանց խանութում եք գտնվում։ Այսինքն, մի ապրանքանիշ կարող է Ամերիկայում ունենալ մեկ գին, իսկ Եվրոպայում մեկ այլ։
Որպես օրինակ Ձեզ եմ ներկայացնում Polo Ralph Lauren-ի առցանց խանութը
(պետք է նշեմ, որ այս ապրանքանիշից առցանց գնում կատարելու և այն բեռնափոխադրող ընկերությունների միջոցով Հայաստան բերելու համար անհրաժեշտ է օգտվել հենց այդ ընկերություններից որևէ մեկի «գնիր իմ փոխարեն» ծառայությունից)։
Իհարկե գնային տարբերությունները հաշվի առնելուն զուգահեռ, պետք է միշտ հիշել բեռնափոխադրող ընկերության կողմից առաջարկվող սակագինը՝ տվյալ երկրից Հայաստան բերելու համար։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։