18/03/2022 19:30
Հղիություն գարնանը. այն ամենն, ինչ անհրաժեշտ է իմանալ
Հղիությունը կնոջ կյանքում մի շրջան է, որը բացի դրական հույզերից, իր հետ բերում է նաև մի շարք տագնապներ ու անհանգստություններ. այսպիսի շրջան հիմնականում լինում է գարնանը, երբ մեծանում է մի շարք հիվանդությունների սրման ռիսկը։
Բժիշկ-գինեկոլոգները ներկայացնում են, թե ինչ է կատարվում ապագա մայրիկի մարմնի հետ գարնան գալուստով և տալիս անհրաժեշտ խորհուրդներ` առողջ հղիություն վարելու համար։
Իհարկե, նախորդ սեզոնի բանջարեղենն ու մրգերն ունեն բացառիկ սննդային արժեք՝ որպես ածխաջրերի և մանրաթելերի աղբյուրներ, սակայն երկար պահպանման պատճառով կորցնում են վիտամինների առյուծի բաժինը: Եթե չկա հնարավորություն օգտագործելու թարմ սեզոնային բանջարեղեն և մրգեր, ապա ավելի լավ է ուտել դանդաղ հալված հատապտուղներ (խորհուրդ ոչ միայն հղի կանանց համար), որոնք պատշաճ սառեցման և պահման դեպքում, պահպանում են վիտամինների մեծ մասը:
Միակ պայմանը՝ պետք է դրանք միանգամից և ամբողջությամբ ուտել։ Հիշեք, որ կրկնակի սառեցումը կզրկի հատապտուղները բազմաթիվ վիտամիններից և հահանքանյութերից։
Հիանալի է, երբ ապագա մայրը պատշաճ ուշադրություն է դարձնում իր սննդակարգին, չի ծանրաբեռնում իրեն, օգտագործում է օգտակար տարրերի բնական աղբյուրները,սակայն ժամանակակից իրողություններն այնպիսին են, որ կանանց մեծամասնությունը աշխատում է գրեթե մինչև ծննդաբերությունը, չի կարողանում ժամանակ հատկացնել ճիշտ սննդակարգին, հաճախ ուտում է ոչ թարմ սննդամթերք և չի հասցնում ստանալ բոլոր անհրաժեշտ վիտամինների և հանքանյութերի օրական չափաբաժինը (իսկ դա մոտ 1,5 կգ բանջարեղենի, մրգերի և հատապտուղների պաշարն է)։ Օգտագործելով այս մթերքները ձեր սննդակարգում, կկուտակեք մուլտիվիտամինների հսկայական պաշար:
Շատ կարևոր և անհատական մոտեցում է ենթադրում գարնանը դեղերի ընտրությունը. թեև դրանցից յուրաքանչյուրը ստեղծվել է հատուկ հղիների և կերակրող կանանց համար, բայցևայնպես մինչև ընդունումը,պարտադիր է խորհրդակցել հղիությունը վարող բժշկի հետ:
Կարևոր է, որ սննդի և վիտամինային պատրաստուկների մեջ լինի բավարար քանակությամբ ֆոլաթթուներ: Դրանց պակասի դեպքում պտղի նյարդային խողովակի արատների առաջացման վտանգ կառաջանա։ Հղիության ընթացքում յոդի կարիքը նույնպես մեծանում է։ Դրա պակասը կարող է հանգեցնել պտղի մեջ վահանաձև գեղձի ոչ նորմալ զարգացմանը:
Անկայուն, խոնավ եղանակը ակտիվացնում է վիրուսային վարակները, և դրանք հաճախ առաջացնում են շնչառական հիվանդություններ, կամ սրում քրոնիկական հիվանդությունները։ Խոսքը, առաջին հերթին, վերաբերում է հղիներին, որոնց մոտ արդեն իսկ նվազել է իմունային պաշտպանությունը։
Վերջին տասնամյակի ընթացքում ապագա մայրերի միջին տարիքը զգալիորեն աճել է: Ի տարբերություն առավել երիտասարդ հղիների, նրանք պետք է ավելի ուշադիր և հետևողական լինեն, նույնիսկ, յուրաքանչյուր փոքր փոփոխության պարագայում։
Եթե աղեստամոքսային տրակտի հետ կապված խնդիրներ ունեք, հավատարիմ մնացեք սննդակարգին, խուսափեք կծու, տապակած, ապխտած կերակուրներից,ֆասթֆուդից և հարմարավետ սննդից։ Նման հիվանդությունների բուժման դեղերի մեծ մասը հակացուցված է հղիության ընթացքում:
Գարուն-ամառ ժամանակահատվածում փոշու ալերգիան հաճախ սրվում է։ Եթե ունեք ալերգիայի հակում, ապա նախապես խորհրդակցեք իմունոլոգ-ալերգոլոգի հետ։
Փոփոխական տրամադրություն
Անկայուն,ձանձրալի, անձրևոտ եղանակը տրամադրության փոփոխության ընդհանուր պատճառ կարող է դառնալ: Ավելի շատ քայլեք,զբաղվեք յոգայով,հղիների համար նախատեսված սպորտային վարժություններով և շնչեք որքան հնարավոր է մաքուր օդ։Շատերը սթրեսից դուրս գալու համար նախընտրում են բուսական թուրմեր, բայց հղիության ընթացքում դրանք չարժե կիրառել:
Ցանկացած բուսական դեղամիջոց պետք է համաձայնեցվի բժշկի հետ,քանի որ շատ խոտաբույսեր բարձրացնում են արգանդի տոնուսը:
Պիգմենտացիա
Որոշ կանայք հղիության ընթացքում ունեն պիգմենտացիայի ժառանգական նախատրամադրվածություն: Այն ամեն դեպքում կհայտնվի, բայց դա չի նշանակում, որ դուք պետք է անտեսեք պաշտպանությունը ուլտրամանուշակագույն ճառագայթներից. դրանք կարող են պիգմենտներն ավելի ցայտուն դարձնել: Պիգմենտացիայի հակման մասին իմանալու համար, պետք է ուսումնասիրելով ձեր մաշկի առանձնահատկությունները (այն վայրերում, որտեղ մարմինը շփվում է կիպ հագուստի հետ, մաշկը ավելի մուգ կլինի): Գարնանը և ամռանը խուսափեք արևի ուղիղ ճառագայթներից և պաշտպանեք ձեր մաշկը SPF-ով։
Հղիությունը ճիշտ և գրագետ վարելը բարդ չէ, պարզապես պետք է հետևել ձեր մարմնի ազդակներին և բժշկի ցուցումներին։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։