18/03/2022 21:33
Եվրամիությունը 300 միլիոն եվրո է փոխանցել Ուկրաինային և խոստացել է զենք գնել ու հասցնել հակամարտության գոտի
Եվրամիությունն Ուկրաինային է փոխանցել մակրոֆինանսական օգնության երկրորդ տրանշը՝ 300 միլիոն եվրո՝ կառույցի պատմության մեջ առաջին անգամ խոստանալով ֆինանսավորել ռազմական հակամարտության գոտի զենքի մատակարարումը։
Այս մասին հայտնել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ Վալդիս Դոմբրովսկիսը՝ «Թվիթերում»։
«Այսօր Ուկրաինան արագացված կարգով ևս 300 միլիոն եվրո է ստացել ԵՄ-ից՝ որպես մակրոֆինանսական օգնություն։ Իր պատմության մեջ առաջին անգամ Եվրամիությունը կֆինանսավորի նաև զենքի ձեռքբերումն ու մատակարարումը՝ «հարձակման ենթարկված» երկիր»,- գրել է Դոմբրովսկիսը։
Նշենք, որ ավելի վաղ Եվրահանձնաժողովը հայտարարել էր 2022 թվականին Ուկրաինային, որպես մակրոֆինանսական օգնություն, 1,2 միլիարդ եվրո հատկացնելու որոշման մասին։