18/03/2022 17:31
Աշխատանքային միգրանտներին պետք է ընտրել՝ ըստ մեր տնտեսության կարիքների, մշակել չափորոշիչների նոր համակարգ․ Մեդվեդև
Պետք է ավելի խելամտորեն մոտենանք Ռուսաստանի աշխատաշուկա օտաերկրյա միգրանտների ներգրավման խնդրին, հայտարարել է ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը՝ պետական միգրացիոն քաղաքականության կատարելագործման հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստին։
«Ավելի խելամիտ մոտեցում է անհրաժեշտ ցուցաբերել Ռուսաստան միգրանտների ներգրավման գործընթացին, պետք է նախնական աշխատանքներ տանել նրանց երկրներում, թեկնածուներին ընտրել՝ ըստ մեր տնտեսության կարիքների»,- ասել է Մեդվեդևը։
Նրա խոսքով՝ հատկապես պատժամիջոցների կիրառման պայմաններում Ռուսաստանը պետք է վերանայի առանցքային ոլորտներում օտարերկրյա աշխատուժի ներգրավման շեմը՝ միգրանտների թիվն ու նրանց որակական հատկությունների նկատմամբ պահանջները։
«Այդ ոլորտներում օտարերկրյա աշխատողների համար առավելագույն թույլատրելի շեմեր էին սահմանված, բայց նոր պատժամիջոցների պայմաններում, ըստ ամենայնի, դրանք պետք է վերանայել, մշակել չափորոշիչների նոր համակարգ, հնարավորության դեպքում դիտարկել ուսուցման հնարավորությունը՝ ռուսական կադրեր պատրաստելու համար»,- ասել է ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալը։