18/03/2022 10:59
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 52 նոր դեպք. արձանագրվել է 5 մահ
Մարտի 18-ին հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 52 նոր դեպք: Կատարվել է 2396 թեստավորում, առողջացել՝ 149 քաղաքացի, կորոնավիրուսի հետևանքով մահացել է 3 քաղաքացի։
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 254 դեպք, որոնցից 409 196-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 2822 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8592 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1644 է. նախորդն օրն արձանագրվել է 2 մահ, երբ պացիենտն ունեցել է կորոնավարակ, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։
Մեկ օրում մահացել է 5 կորոնավարակակիր։
Ընդհանուր կատարվել է 2 946 713 թեստավորում։