18/03/2022 19:12
Աշխատանքային միգրանտների և նրանց գործատուների միասնական ռեեստրի ստեղծման մասին օրինագիծը շուտով կներկայացվի Պետդումային
Ռուսաստանում ներգրավված օտարերկրյա աշխատողների և նրանց գործատուների միասնական ռեեստրի ստեղծման մասին օրինագիծը շուտով կներկայացվի խորհրդարանին, հայտարարել է ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը։
Միասնական գրանցամատյանի շնորհիվ, նրա խոսքով, կկարգավորվի աշխատանքային միգրանտների՝ Ռուսաստանում գտնվելու ռեժիմը, աշխատաշուկան ու դրանում ծավալվող գործընթացները կդառնան ավելի թափանցիկ, հնարավորություն կստեղծվի ավելի արդյունավետ պայքարել ստվերային երևույթների՝ միգրանտների ծառայությունների ստվերային շուկայի դեմ։
«Այն նախկինի պես մեծ է , իսկ այս պայմաններում ավելի է մեծանում»,- ասել է Մեդվեդևը։
Գրանցամատյանի ներդրման դեպքում, նրա խոսքով, հստակ պատկեր կձևավորվի՝ ով որտեղ է աշխատում, ինչպես է ընթանում գրանցումը, ինչ տեղաշարժեր են գրանցվում աշխատաշուկայում։
«Միգրացիոն գործընթացի անորոշություններից օգտվում են նրանք, ովքեր զբաղվում են անօրինական բիզնեսով, և նրանք, ովքեր իրենք են ձգտում անօրինական կերպով հայտնվել Ռուսաստանում։ Այդ պատճառով գրանցամատյանի բոլոր տվյալները պետք է ծառայեն իրենց նպատակին ու պահանջված լինեն»,- ասել է ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալը։