19/03/2022 19:27
Լուկաշենկո. Պուտինը բացարձակապես առողջ է և ողջերից ողջ է
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինն առավել քան լավ մարզավիճակում է։
«Եթե կարծում եք, որ նախագահ Պուտինը ֆիզիկապես վատառողջ է, կամ այլ բան է տեղի ունեցել, ապա, ինչպես մենք ենք հաճախ ասում, նա ողջերից ողջ է։ Նա բացարձակապես ադեկվատ և նորմալ մարդ է։ Հետևաբար, թող Արևմուտքը ... ազատվի այս, ինչպես մեզանում են ասում, հիմարությունից՝ այս հորինվածքից։
Պուտինը բացարձակապես ադեկվատ է, նա ավելի լավ մարզավիճակում է, քան երբևէ, նա կատարում է իր ֆունկցիոնալ պարտականությունները՝ համաձայն նոր սահմանադրության», - ճապոնական TBS հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Լուկաշենկոն։
Նա ընդգծել է, որ Պուտինը «բավականին ողջախոհ, առողջ մարդ է. ֆիզիկապես առողջ, նա մարզիկ է»։
Լուկաշենկոյի խոսքով՝ այս բոլոր խոսակցություններն ընթանում են Ռուսաստանի ներսում նախագահի նկատմամբ վստահությունը խաթարելու նպատակով։
«Չի ստացվի», - ասել է Լուկաշենկոն։