19/03/2022 10:57
Աշխարհահռչակ հայ դիրիժոր Օհան Դուրյանի 100-ամյակի առթիվ կստեղծվի կառավարական հանձնաժողով
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդունել է բժիշկ, մտավորական, հասարակական գործիչ Վահան Վարդապետյանին ու «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ և աշխարհահռչակ հայ դիրիժոր Օհան Դուրյանի վաղեմի բարեկամ Արամ Սարգսյանին:
«Հանդիպման նպատակն էր այս տարվա սեպտեմբերի 8-ին աշխարհահռչակ հայ դիրիժոր, մեծ քաղաքացի ու մտավորական Օհան Դուրյանի 100-ամյակի տոնակատարության առիթով կառավարական հանձնաժողովի ստեղծման, ինչպես նաև նախատեսվող բազմաբովանդակ ծրագրերի և միջոցառումների վերաբերյալ հարցերի քննարկումը։
Լիահույս եմ պատշաճ և արժանավայել կերպով նշել Մեծն Մաեստրոյի 100-ամյա հոբելյանը։
Մեր երախտագիտությունն եմ հայտնում վարչապետ Նիկոլ Փաշինյանին քննարկվող հարցերի շուրջ ցուցաբերած բացառիկ պատրաստակամության համար», - այս մասին հայտնել է Վահան Վարդապետյանը։