19/03/2022 10:40
Դժբախտ դեպքերից խուսափելու համար պահպանեք գազասպառման անվտանգության հրահանգավորման պահանջները. Արցախի ԱԻՊԾ
Արցախում ավարտվել են վնասված գազատարի վերանորոգման աշխատանքները, այս պահին բնական գազն արդեն իսկ մատակարարվում է «Արցախգազ» ՓԲԸ ընդունման կետ։
Բնական գազի մատակարարման հետ կապված խնդիրները բացառելու նպատակով, Արցախի ներքին գործերի նախարարությունը հորդորում է լինել ուշադիր գազի օգտագործման ժամանակ:
«Հնարավոր վթարներից և դժբախտ դեպքերից խուսափելու համար պահպանե'ք կենցաղում գազասպառման անվտանգության հրահանգավորման պահանջները:
Նախքան գազասարքը գործարկելը նախ, անհրաժեշտ է ստուգել դրա սարքինության վիճակն ու ծխատարում քարշի առկայությունը:
Գազասարքերի երկարատև օգտագործման ընթացքում հաճախակի օդափոխել շինությունը:
Ծխատարի խցանումը բացառելու նպատակով հաճախակի ստուգել դրանց գլխամասերը:
Վթարային իրավիճակի առաջացման ժամանակ, խստիվ արգելվում է ինքնակամ վերականգնել բնակարանի գազամատակարարումը:
Ցանկացած արտակարգ իրավիճակում զանգահարել՝ 911,101,112:
Գազի վթարային ծառայություն՝ 1-04», - նշված է տարածված հաղորդագրությունում: