19/03/2022 10:48
Հայաստանում արձանագրվել է 25 մահ. հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 32 նոր դեպք
Մարտի 19-ին հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 32 նոր դեպք: Կատարվել է 2416 թեստավորում, առողջացել՝ 81 քաղաքացի, կորոնավիրուսի հետևանքով մահացել է 1 քաղաքացի։
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 286 դեպք, որոնցից 409 277-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 2748 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8593 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1668 է. նախորդն օրն արձանագրվել է 24 մահ, երբ պացիենտն ունեցել է կորոնավարակ, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։
Մեկ օրում մահացել է 25 կորոնավարակակիր։
Ընդհանուր կատարվել է 2 949 129 թեստավորում։