21/03/2022 16:56
Ադրբեջանի կողմից մեզ փոխանցված առաջարկներում մեծ հաշվով անընդունելի ոչինչ չկա, այլ բան է, որ դրանք ամբողջապես չեն հասցեագրում համապարփակ խաղաղության օրակարգը. Արարատ Միրզոյան
Մեր ընկալումն այն է, որ մարտի 10-ին մեզ փոխանցված ադրբեջանական առաջարկներում մեծ հաշվով անընդունելի ոչինչ չկա, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստի ընթացքում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից ՀՀ-ին ներկայացված 5 առաջարկություններին։
«Այլ բան է, որ այդ առաջարկներն ամբողջապես չեն հասցեագրում Հայաստան–Ադրբեջան համապարփակ խաղաղության օրակարգը։ Մեր պատասխաններում առանցքային ենք համարում ԼՂ հայության իրավունքները և ԼՂ կարգավիճակի հարցի հասցեագրումը։ Այս ամբողջական հենքի վրա մենք պատրաստ են սկսել բանակցությունները Ադրբեջանի հետ»,- ասաց Միրզոյանը։