21/03/2022 18:22
Ericsson-ը դադարեցրել է իր արտադրանքի արտահանումը Բելառուս
Շվեդական Ericsson հեռահաղորդակցական ընկերությունը որոշել է դադարեցնել իր արտադրանքի մատակարարումը Բելառուս։ Այդ մասին նշված է ընկերության տարածած հաղորդագրությունում։
«Ericsson-ը որոշել է դադարեցնել բոլոր առաքումները, ինչպես նաև հետաձգել հաճախորդների նոր նախագծերը Ռուսաստանում, քանի դեռ այս ուղղությամբ վերլուծություն է արվում։ Դա վերաբերում է նաև Բելառուսին արվող մատակարարումներին՝ պայմանավորված համանման սահմանափակումներով»,- նշված է ընկերության տարածած հաղորդագրությունում։
Ռուսաստանում իր գործունեությունը դադարեցնելու մասին ընկերությունը հայտարարել էր 2022 թվականի մարտի 1-ին։