Ամետիստը մարդուն օգնում է մեկընդմիշտ ձերբազատվել հարբեցողությունից. բնական քարերն ու դրանց արտասովոր և բուժիչ հատկությունները

21/03/2022 19:00

Ամետիստը մարդուն օգնում է մեկընդմիշտ ձերբազատվել հարբեցողությունից. բնական քարերն ու դրանց արտասովոր և բուժիչ հատկությունները


Դարեր շարունակ մարդիկ բնական քարերին արտասովոր հատկություններ են վերագրել, դրանք օգտագործել են ոչ միայն որպես զարդ, այլև որպես պաշտպանիչ ուժ ունեցող թալիսմաններ. որոշ թանկարժեք ու կիսաթանկարժեք քարերի վերագրել են նաև բուժիչ հատկություններ։

Այսօր էլ շատերը համոզված են, որ բնական քարերի որոշ տեսակներ պաշտպանում են այս կամ այն հիվանդությունից։ Բնական քարերն ունեն նաև այլ նշանակություն ու խորհուրդ, ամեն մեկն՝ իրենը։ 

Ագաթ

Համարվում է, որ ագաթն օգնում է ճիշտ որոշումներ ընդունել, ճիշտ արարքներ կատարել, մարդուն ավելի խորաթափանց ու ավելի  նրբազգաց է դարձնում, նույնիսկ պաշտպանում է չար ուժերից։

Ըստ տարածված կարծիքների, ագաթից զարդեր պետք է կրեն սրտանոթային, ինչպես նաև թոքերի հիվանդություններ ունեցողները, այն մեղմում է հոդացավը, ասթման, բրոնխիտն ու օգնում է նույնիսկ նյարդային խանգարումների դեպքում։

Ագաթը համարվում է Կենդանակերպի հետևյալ նշաների տակ ծնվածների քարը՝ Ցուլ, Կույս, Երկվորյակ, Խեցգետին, Կշեռք, Կարիճ, Այծեղջյուր, Ջրհոս։

Ամետիստ

Ամետիստին դարեր շարունակ բազմաթիվ հրաշագործ հատկություններ են վերագրել, դրանցից ամենատարածվածն այն է, որ ամետիստը մարդուն օգնում է մեկընդմիշտ ձերբազատվել հարբեցողությունից։ Այս քարը կրողների միտքը սուր է, ամետիստը մարդուն ավելի բարի ու կամեցող է դարձնում շրջապատի հանդեպ, օժտում է հավելյալ էներգիայով, բարձրացնում է մտավոր կարողությունները, մարդուն ավելի հավասարակշիռ է դարձնում։  Ամետիստի մասին գրել է նույնիսկ Լեոնարդո դա Վինչին՝ պնդելով, որ այն վանում է թախիծը, վատ մտքերը, բարձրացնում է տրամադրությունը, մարտի դաշտում պաշտպանում է  զինվորին, իսկ որսորդին պաշտպանում է գիշատիչ գազանների հարձակումներից։ Ամետիստը նաև սիրահարների քարն է։  Ըստ ավանդույթի՝ այն օգնում է, որ  նրանք միմյանց հավատարիմ մնան ընդմիշտ։ Հնում շատ երկրներում ընդունված էր ապագա հարսնացուին հենց ամետիստով մատանի նվիրել։

Տարբեր ժամանակներում ամետիստն օգտագործում էին նաև բժշկական նպատակներով, ավելի հաճախ՝ ախտորոշելու համար հիվանդի վիճակը։ Ծանր ախտահարումների դեպքում ամետիստը փոխում է գույնը՝ մգանում է, իսկ երբ հիվանդը սկսում է ապաքինվել, քարի գույնը բացվում է։ Ամետիստն զգայուն է նաև բնության երևույթների նկատմամբ՝ ամպրոպի ու փոթորիկի ժամանակ մգանում է, իսկ լավ եղանակին գույնը բացվում է։ 

Ամետիստը համարվում է Կենդանակերպի հետևյալ նշաների տակ ծնվածների քարը՝ Այծեղջյուր, Խոյ, Կշեռք, Երկվորյակ, Ջրհոս։

Ալմաստ կամ ադամանդ

Բոլոր դարերում ալմաստի նկատմամբ մարդը յուրահատուկ վերաբերմունք է ունեցել, առանձնացրել այս քարը բոլոր մյուս թանկարժեք քարերից ՝ ինչպես իր գեղեկցության ու արժեքի,  այնպես էլ ադամանդին վերագրվող արտասովոր հատկությունների պատճառով։ Հնում ալմաստից զարդեր կարող էին կրել միայն բարձրաստիճան ու նշանավոր անձինք,  ցածր խավի մարդկանց որոշ երկրներում արգելված էր ալմաստե զարդեր կրել, դրա համար նույնիսկ մահապատիժ էր սպառնում։

Դարեր շարունակ ալմաստը համարվել է անեծքի ու կախարդանքի դեմ ամենազորեղ միջոցը։ Ընդունված կարծիքի համաձայն՝ թանկարժեք քարի այս հատկությունն էլ ավելի զորեղ է դառնում ոսկու, արծաթի ու մետաղի համադրությամբ։ Ալմաստապատ ոսկե, արծաթե կամ մետաղե  ապարանջանը պետք էր կրել անպայման ձախ ձեռքին։

Իսկ կանաչափայլ ալմաստները բեղմնավորության խորհրդանիշն են․ մայրանալ պատրաստվող հարսնացուներին հենց այսպիսի ալմաստներով զարդեր էին նվիրում։ Համարվում էր նաև, որ ալմաստը պաշտպանում է կայծակից, վերականգնում է կորսված հիշողությունը, մարդուն ավելի կենսուրախ է դարձնում։

Ալմաստը, տարածված կարծիքի համաձայն, կռվի դաշտում մարտիկին անպարտելի է  դարձնում, պաշտպանում  է չարակամների վատ ցանկություններից, բայց կարող է նաև վնաս պատճառել նաև տիրոջը, եթե նրա մտքերն ու նպատակները բարի չեն ու չեն համապատասխանում ալմաստի մաքրությանը։ 

Ալմաստը վաղուց են օգտագործում բժշկության մեջ, նույնիսկ մեր օրերում։ Հնում համոզված էին, որ ալմաստը վերականգնում է տեսողությունը, վերացնում է տագնապալի զգացողությունները, օգնում է  լյարդի ու լեղածորանների, նույնիսկ մաշկային հիվանդությունների դեպքում։ Գիտակները խորհուրդ էին տալիս ալմաստապատ ոսկե մատանին կրել աջ ձեռքի մատնեմատին, հաճախ «ալմաստե ջուր» էին խմեցնում հիվանդներին։ Քարը 3 օր շարունակ պահում էին աղբյուրի մաքուր ջրով լցված սափորի մեջ, իսկ ջուրը խմեցնում հիվանդներին՝ որպես դարման։

Ժամանակակից բժշկությունում ալմաստի հիմքով հատուկ լազերներ են օգտագործվում, որոնց արձակած ճառագայթները բուժում են շատ հիվանդություններ։

Ալմաստը համարվում է Կենդանակերպի հետևյալ նշաների տակ ծնվածների քարը՝ Առյուծ, Կշեռք, Խեցգետին, Խոյ։ 

Փիրուզ

Փիրուզը բոլոր ժամանակներում համարվել է հաղթանակի ու երջանկության խորհրդանիշ։ Արևելքում այն համարել են նաև հարստության ու սիրո, իսկ Արևելքում՝ հավերժ երիտասարդության սիմվոլ։

Միջին դարերում հավատում էին, որ փիրուզը պաշտպանում է ձիուց կամ բարձունքից վայր ընկածին ու չի թողնում, որ նա կոտրվածքներ ու լուրջ վնասվածքներ ստանա։ Փիրուզը, ըստ ավանդույթի, պաշտպանում է հատկապես երեխաներին, այդ պատճառով փոքրիկների համար  «չար աչքից» պաշտպանող փիրուզապատ թալիսմաններ  էին պատրաստում։ Փիրուզի քարով զարդարում էր նաև մարտիկների սրերի դաստապանները, որպեսզի կռվի դաշտում նրանք անպարտելի լինեն։ Հնում շատ էին պատրաստում նաև փիրուզապատ անվանական զարդեր, որոնք տիրոջը պիտի պաշտպանեին անարդարությունից, չարակամներից, վաղաժամ մահից։

Բժշության մեջ փիրուզը տարբեր նպատակներով են օգտագործել, հատկապես հիվանդություններն ախտորոշելու համար։ Բազմաթիվ հիվանդությունների դեպքում մարդու արյան քիմիական բաղադրությունը փոխվում է, իսկ փիրուզը շատ զգայուն է այդ փոփոխությունների նկատմամբ, փոխում է գույնը՝ կորցնում է իրեն բնորոշ փայլը։ Համարվում էր, որ փիրուզն օգնում է անքնության դեպքում, հանգստացնում է նյարդերը։ Որոշ երկրներում ընդունված էր փիրուզե փոքրիկ գնդիկներով մերսել հիվանդի մարմինը կամ կրել փիրուզի խոշոր քարերով վզնոցներ։ Փիրուզի քարը դնում ու որոշ ժամանակ պահում էին նաև հիվանդի մարմնի վնասված կամ ցավող հատվածին։

Փիրուզը համարվում է Կենդանակերպի Աղեղնավոր նշանի տակ ծնվածների քարը, և հակացուցված է Կույսերին։ Աստղակերպի մյուս նշաններին փիրուզը համապատասխանում է  շատ կամ քիչ չափով։

«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։

Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23/11/2024 21:53 Տոնզիլէկտոմիա. Ինչու՞ է կատարվում նշագեղձերի հեռացում 23/11/2024 21:36 Մայր Աթոռում կատարվեց սարկավագների ընծայման կարգը 23/11/2024 21:20 Եթե ՆԱՏՕ-ն դադարի հրահրել, Ուկրաինայում պատերազմը կավարտվի․ Մեդվեդև 23/11/2024 21:03 Տեղի է ունեցել Հայաստանի տղամարդկանց 85-րդ և կանանց 80-րդ առաջնությունների առաջին խմբի մրցաշարերի բացման արարողությունը 23/11/2024 20:41 Նոր Նորքում, Նորք-Մարաշում, Ավանում, Էրեբունիում, Սարի թաղում, Առինջ գյուղում ջրամատակարարումը կդադարեցվի 23/11/2024 20:22 Հրդեհ Կողբ գյուղում 23/11/2024 19:56 Նիկոլ Փաշինյանի երեկվա հարցազրույցը ոչ այլ ինչ էր, քան սեփական հանցագործության մասին հաղորդում․ Հենրիխ Դանիելյան 23/11/2024 19:40 Գայի պողոտայում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու բեռնատարը 23/11/2024 19:24 Երբ 387 թվականին աշխարհում սկսվեց գործածվել Արևմտյան Հայաստան անվանումը, մարդկությանը հայտնի չէին ո՛չ թուրքերը, ոչ էլ իրենց ադրբեջանցի անվանող կովկասյան թաթարները․ Շարմազանով 23/11/2024 19:06 «Քաղաքական ինքնասպանություն»․ Պատգամավորը՝ Փաշինյանի հայտարարության մասին 23/11/2024 18:44 Պենտագոնի ղեկավարը Իսրայելի պաշտպանության նախարարի հետ է խոսել 23/11/2024 18:23 Ի՞նչ է պիլորոստենոզը. Ազդեցությունը նորածինների և մեծահասակների վրա 23/11/2024 18:01 ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռյուտեն Թրամփի հետ իր առաջին հանդիպումն է անցկացրել 23/11/2024 17:34 Կարեն Անդրեասյանին ուզում եմ շնորհակալություն հայտնել, դժվար է պատկերացնել` ոնց կարելի էր ավելի լավ պայթեցնել Հայաստանում «արդար և անկախ» դատական համակարգի փուչիկը․ Աշոտյան 23/11/2024 17:18 Էլ ի՞նչ անի Նիկոլը, որ ժողովուրդը հասկանա՝ վատ վարչապետ է, վատ հայ է, վատ մարդ 23/11/2024 17:00 Զելենսկուն ձեռնտու է պատերազմը․ Ֆիցո 23/11/2024 16:41 Հռոմի պապի դիրքորոշումը Ռուսաստանում հավասարակշռված են համարում 23/11/2024 16:19 Օկուպացված Արցախում թշնամին մշակութային գենոցիդ է իրականացնում 23/11/2024 15:52 Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին 23/11/2024 15:48 Ուկրաինայի հարցով պետք է կայացվի կոլեկտիվ որոշում. Մերկել 23/11/2024 15:43 «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. վիրավորներ կան 23/11/2024 15:27 Արցախը սպանել է, բանակը սպանել է, պատմությունը սպանում է, հիմա խոսում է իր «պարտքի» մասին. Դանիելյան 23/11/2024 15:21 Առաջին պատասխանատուն Փաշինյանն է, ինքն է սխալ կադրեր նշանակել բանակում. Սամվել Բաբայան 23/11/2024 15:06 «Iveco» բեռնատարը կողաշրջվել և հայտնվել է գետում. վարորդի մարմինը դուրս են բերել փրկարարները 23/11/2024 14:40 Վերանայել ենք դպրոցական օլիմպիադաների կարգը. նախատեսում ենք այսուհետ անցկացնել նաև ընթերցանության օլիմպիադա. Անդրեասյան 23/11/2024 14:33 Ստամբուլում ադրբեջանցի դիվանագետ ներկայացած քաղաքացու մոտ 70 կգ ոսկի է հայտնաբերվել 23/11/2024 14:20 Մենք էլ ունենք մեր հաղթաթղթերը, որոնք կարող են վճռորոշ լինել․ Ղազանչյանը՝ Ավստրիայի հետ հանդիպման մասին 23/11/2024 13:53 Փաշինյանը, «Արևմտյան Ադրբեջանը» համեմատելով Արևմտյան Հայաստանի հետ, կրկնեց Ադրբեջանի հայտնի քաղաքական գործչի խոսքը. Հայկ Մամիջանյան 23/11/2024 13:50 Ոչ մի արցախցի ամաչելու իրավունք չունի, արցախցիներն արել են ամեն հնարավորը. Ցանկացածին դա կարող եմ ասել ու ապացուցել. Մովսես Հակոբյան 23/11/2024 13:41 Փաշինյանը Սահմանադրության 6 հոդված խախտեց. բավարար հիմք է քրեական հետապնդման, իմպիչմենթի համար. Սուրեն Սուրենյանց 23/11/2024 13:16 Փաշինյանն ամեն ինչից հրաժարվել է․ Ի՞նչ ստացանք, որ հիմա էլ հայցերից է ուզում հրաժարվել. Ժաննա Ալեքսանյան 23/11/2024 13:13 Բախվել են «Range Rover»-ն և «BMW X6»-ը. վերջինը կողաշրջվելով բախվել է էլեկտրասյանը. վիրավոր կա 23/11/2024 13:04 Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով 23/11/2024 12:52 Երկրաշարժ՝ Ադրբեջանի տարածքում․ 3-4 բալ ուժգնությամբ զգացվել է Սյունիքում 23/11/2024 12:46 Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը (Լուսանկարներ, Տեսանյութ) 23/11/2024 12:35 2024-ի հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779 151 23/11/2024 12:21 Չի բացառվում, որ այս հարցազրույցով Փաշինյանը թիմին ակնարկում էր՝ ինքն ստացել է անվտանգության երաշխիք. Հակոբ Բադալյան 23/11/2024 12:07 Սթրեսի և կոնֆլիկտների կառավարում․ մեկնարկել է դատախազների համար նախատեսված դասընթացի 2-րդ փուլը 23/11/2024 11:47 Հայտարարվել է Հակակոռուպցիոնի նախագահի թեկնածուների ընտրության խորհրդի ներկայացուցիչների մրցույթ 23/11/2024 11:30 Ս․ Գրիգոր և Նիկողայոս Սքանչելագործ Հայրապետների և Մյուռոն եպիսկոպոսի հիշատակության օրն է 23/11/2024 11:20 «Գոյի» փակման փորձը սպառնում է ազգային մշակութային կենտրոնների գոյությանը․ դատական նիստին ընդառաջ 23/11/2024 11:00 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց 23/11/2024 10:55 Հայաստանը շարունակում է ամուր կանգնել ֆաշիզմի ժամանակակից դրսևորումների դեմ պայքարում․ Դերզյան 23/11/2024 10:41 Ես իմ որոշումը կհրապարակեմ երկուշաբթի՝ ժամը 18:00-ին. Աղազարյանը՝ մանդատը վայր դնելու Փաշինյանի խնդրանքի մասին 23/11/2024 10:38 Սա տգիտությունից բացի, նաև ստորություն է. Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանի խնդրահարույց հայտարարության մասին 23/11/2024 10:24 Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ 23/11/2024 10:18 Նոր հայեցակարգով պարտադիր ժամկետային ծառայության ժամկետ պետք է կրճատվի․ Աբրահամյանի վարկածով՝ դա պայմանավորված է Ադրբեջանի՝ ՀՀ-ին իջեցված ապառազմականացման պահանջով 23/11/2024 09:56 Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում ու մարզերում 23/11/2024 09:36 Լարսի ավտոճանապարհը բաց է 23/11/2024 09:24 «Հրապարակ». Կազանում Ալիևի հետ հանդիպումից հետո նախնական պայմանավորվածությունն էլ է «գրվել սառույցին» 23/11/2024 09:22 «Փաստ». Ովքեր կփոխարինեն մանդատազուրկ ՔՊ-ական պատգամավորներին 23/11/2024 09:21 «Ժողովուրդ». Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պաշտոնի առաջադրման հայտարարությամբ դիմելու է նաև Էգար Ղազարյանը 23/11/2024 09:19 «Հրապարակ». Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել` ցույց տալ, որ ինքն է ամեն ինչ որոշում 23/11/2024 09:18 «Փաստ». Նպատակը՝ հանրության դժգոհությունն անձամբ Փաշինյանից ուղղել դեպի ՔՊ-ական թիմ 23/11/2024 09:15 «Ժողովուրդ». Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը պատասխաններ է պահանջում Անդրանիկ Քոչարյանից 23/11/2024 09:12 «Հրապարակ». Դիանա Գասպարյանի ամուսնու ընտանիքն Էջմիածնում առանձնատների կառուցման բիզնես է անում, որտեղ նաև խախտումներ կան 23/11/2024 09:07 «Ժողովուրդ». Արգիշտի Քյարամյանին հրավիրել են Հակակոռուպցիոն կոմիտե՝ հարցաքննության 23/11/2024 09:04 «Փաստ». Չի բացառվում, որ Փաշինյանը պաշտոնանկ արված պաշտոնյաներին նոր պաշտոնների նշանակի 23/11/2024 09:00 «Ժողովուրդ». Որն է լինելու «Մայր Հայաստան» խմբակցության հաջորդ քայլը 23/11/2024 08:57 «Հրապարակ». Ինչու Փաշինյանի իշխանությունն այլևս չի բոյկոտում ՀԱՊԿ և ԱՊՀ հարթակների միջոցառումները 23/11/2024 00:00 Փաշինյանը հավասարության նշան դրեց մեր պատմական հայրենիքի՝ Արևմտյան Հայաստանի և Բաքվի քարոզչական փուչիկի՝ «Արևմտյան Ադրբեջանի» միջև (Տեսանյութ) 22/11/2024 23:40 «Կարող ենք գնալ նման գործարքի»․ Փաշինյանը կհրաժարվի Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից, եթե կնքվի «խաղաղության պայմանագիր» 22/11/2024 23:19 Փաշինյանն առաջարկում է համաժողովրդական հանրաքվե անցկացնել արագաչափերի հարցով 22/11/2024 23:05 Փաշինյանը որոշել է՝ ում նշանակել Քյարամյանի փոխարեն 22/11/2024 22:50 «Այո, կիրակի օրը»․ Փաշինյանը հաստատեց՝ պաշտոնանկություններն արել է SMS-ով, լուրը պաշտոնյաներին գրավոր է հայտնել՝ ելնելով իր փորձից 22/11/2024 22:33 Փաշինյանն ասաց՝ շատ է գնահատում իր կողմից պաշտոնանկ արված պաշտոնյաներին 22/11/2024 22:11 «Ֆազ»-ի՝ Սերգեյ Գրիգորյանի սպանության գործը կքննվի Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում 22/11/2024 21:51 «ՀՀ ԶՈՒ հավաքականը հունահռոմեական ոճում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը, ազատ ոճում՝ 6-րդը». ՊՆ 22/11/2024 21:34 Երևանում ընթացող «Սառը միաձուլման 50-ամյակը» գիտաժողովին մասնակցում են Ռուսաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ճապոնիայի, Չինաստանի և այլ երկրների գիտնականներ 22/11/2024 21:14 Ինչ արդյունքներ են գրանցել Հայաստանի ներկայացուցիչները շախմատի աշխարհի մինչև 12 տարեկանների առաջնությունում 22/11/2024 20:57 Կկատարվի քահանայական ձեռնադրություն 22/11/2024 20:42 Դատապարտյալի համար նախատեսված աղցանում հայտնաբերվել է 31 գրամ թմրանյութ 22/11/2024 20:29 Ըմպանի բորբոքումն աշնանը. Կոկորդի կրկնվող ցավեր 22/11/2024 20:11 Արևմուտքի անխոհեմ գործողություններն անպատասխան չեն մնա․ Պեսկով 22/11/2024 19:53 «Թշնամին անպատիժ չմնաց»․ Տիգրան Աբրահամյանը հիշեցնում է՝ 10 տարի առաջ այս օրը Պաշտպանության բանակը հատուկ օպերացիա իրականացրեց 22/11/2024 19:36 Փոքր պետություններն իրավունք չունեն սխալներ գործել անվտանգային և արտաքին քաղաքականության հարցերում․ 2018-ի ապրիլին Սերժ Սարգսյանը զգուշացնում էր 22/11/2024 19:20 Թրամփն ու Պուտինը կնստեն բանակցությունների սեղանի շուրջ, իսկ ճաշացանկում կլինի Ուկրաինան․ Բորել 22/11/2024 19:10 Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետ․ Oragir.News 22/11/2024 18:55 Սիրելի արցախցիներ, զգույշ եղեք, փորձում են ձեզ համախմբել մի կնոջ շուրջ, որն իշխանության օրակարգերն է սպասարկել ու սպասարկում. Նարինե Գաբրիելյան 22/11/2024 18:43 Սարգիս Գալստյանին դատապարտեցին 18 տարվա ազատազրկման 22/11/2024 18:31 Իսրայելի վարչապետի և պաշտպանության նախկին նախարարի ինքնաթիռներին կարող են հարկադիր վայրէջք պարտադրել. Սերգեյ Մելքոնյան 22/11/2024 18:21 Զելենսկին պատրիարք Կիրիլին, Վալենտինա Մատվիենկոյին, Նիկոլայ Բասկովին, Ֆիլիպ Կիրկորովին զրկել է Ուկրաինայի պետական պարգևներից 22/11/2024 18:07 Արտասահմանյան արտադրության ծխախոտի մնացորդն օգնել է գտնել գողին․ ծխել էր կողոպտվող բնակարանում 22/11/2024 17:53 1935 թվականից հետո հոկտեմբերի միջին ջերմաստիճանը Հայաստանում բարձրացել է 1․2°C-ով, իսկ տեղումները նվազել են 12 մմ-ով 22/11/2024 17:39 Աշտարակ-Ապարան ճանապարհին ավտոմեքենա է շրջվել, 18-ամյա ուղևորները հոսպիտալացվել են 22/11/2024 17:23 Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն, միջազգային մրցաշարերի հաղթող Մկրտիչ Ղազարյանը 22/11/2024 17:08 Սրբազան պայքարի երկու աջակիցներ արդարացվեցին՝ իրենց մեղսագրվող արարքը կատարած չլինելու հիմքով 22/11/2024 16:58 Իրանական բեռնատարն ընկել է Որոտան գետը, վարորդը մահացել է 22/11/2024 16:42 Հովիկ Աղազարյանը մանդատից հրաժարվելու մտադրություն չունի, բայց չի էլ բացառում, որ անձեռնմխելիությունից զրկեն 22/11/2024 16:25 «Ոսկե աքաղաղ պլյուս» ապրանքանիշի թռչնամսում հայտնաբերվել են մանրէաբանական անհամապատասխանություններ 22/11/2024 16:09 Հայկ Մարությանն ընդունել է առաջարկը. Տիգրան Ավինյանի հետ կբանավիճի 22/11/2024 16:06 Հյուսիսային պողոտայի տարածքի նախկին բնակիչներից խարդախությամբ անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է ավելի քան 666մլն. դրամի վնաս. 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 22/11/2024 15:52 Ազգերի լիգա․ Հայաստանի ազգային հավաքականը կմրցի Վրաստանի հավաքականի հետ 22/11/2024 15:41 Ոսկե հոսքեր. Հայաստանից միլիարդավոր դոլարների ռուսական ոսկի է արտահանվում․ «Հետք» 22/11/2024 15:35 Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բեռնատար է այրվել 22/11/2024 15:32 «Ակնկալում եմ կարգապահություն». Անահիտ Ավանեսյանը հերթական այցն է կատարել «Արտաշատի» բժշկական կենտրոն 22/11/2024 15:27 «Մենք պաշտպանում ենք միջազգային իրավունքը». Թրյուդոն հայտարարել է՝ Կանադա գալու դեպքում Նեթանյահուն կձերբակալվի 22/11/2024 15:18 Սրբազան պայքարն այս ամենին վերջ է տալու. ծնողներս կանգնած ենք Բագրատ Սրբազանի կողքին. Արա Ռոստոմյան (Տեսանյութ) 22/11/2024 15:01 Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած 22/11/2024 14:53 Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարները