21/03/2022 17:50
Հիվանդությունների կանխարգելում՝ առանց ֆինանսական մեծ միջոցների. որքան գումար կարելի է խնայել առողջության ապահովագրությամբ
Մենք՝ հայերս, բժշկի գնալ չենք սիրում, անգամ գանգատների, ցավերի դեպքում նախընտրում ենք մոտակա դեղատուն գնալ, նկարագրել գանգատը, գնել որևէ դեղամիջոց կամ էլ ծանոթ-բարեկամի խորհրդով ինքնաբուժում անել։ Հաճախ երբ գործը բժշկին է հասնում, նշանակում է՝ դանակն էլ ոսկորին է հասել։ Ինչու՞ ենք այսպես անում․ պատճառները տարբեր են՝ սովորություն, ազգային խառնվածք, բայց թերևս ամենից առաջ՝ սոցիալական խնդիրներ։ Գնալ բժշկի նշանակում է գումար ծախսել, երբեմն՝ մեծ ու կլորիկ գումարներ։ Այսպես կշեռքի մի նժարին դրվում են մարդու առողջությունն ու կյանքը, մյուսին՝ ֆինանսական միջոցները։ Ու այստեղ է, որ առողջության ապահովագրության կարևորությունն առաջ է գալիս։
Մարդու առողջությունն արժեք է, հիվանդությունների վաղ հայտնաբերումն ու կանխարգելումը` հիմնական առաքելություն. այս սկզբունքով «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերությունը 2016 թվականից առաջարկում է առողջության անհատական ապահովագրության փաթեթներ։
Ընկերությունը գործակցում է առաջատար բուժհաստատությունների հետ, առաջարկվող փաթեթների մշակմանը ներգրավվում են նեղ մասնագետներ, կարևորվում են երկրի առողջապահական գերակա ուղղությունները, կարիքները, պահանջները, առկա վիճակագրական տվյալները։
«Նաիրի Ինշուրանս»-ի անձնական ապահովագրության հայտերի դեպարտամենտի ղեկավար Աղավնի Դիլանյանն ասում է՝ իրենց առաքելությունը մեր հանրությունում առողջության մասին հոգ տանելու մշակույթի ձևավորումն է։ Կարևոր է առանց գանգատների հետազոտություններ անցնելը. վաղ փուլում հիվանդության հայտնաբերումը օգնում է խուսափել անդառնալի բարդություններից, հետևանքներից։ Այս մոտեցմամբ ընկերության առաջարկած ծառայությունների հիմնական ուղղությունը հետազոտություններն են։
Օրինակ՝ MEDICAL CHECK-UP ծրագիրը տարեկան մեկ անգամ 20 000 դրամ ապահովագրավճարով առաջարկում է 10-ից ավելի բուժզննումներ անցնել, ստանալ խորհրդատվություն փորձառու բժիշկներից, 24/7 հեռախոսակապի հնարավորություն ունենալ բժիշկ-փորձագետի հետ և այլն։
Մասնավորապես, ծրագրի շրջանակում կարող եք առաջատար բուժհաստատություններում անցնել հետևյալ հետազոտությունները․
• Արյան ընդհանուր քննություն
• Մեզի ընդհանուր քննություն
• Էլեկտրասրտագրություն
• Որովայնի և փոքր կոնքի օրգանների ՈւՁՀ
• Գլյուկոզայի որոշում արյան մեջ
• Լիպիդային պրոֆիլ (խոլեստերին)
• Վահանաձև գեղձի ՈւՁՀ
• PAP թեստ (30 տարեկանից բարձր տարիքի կանանց համար)
• PSA թեստ (45-ից բարձր տարիքի տղամարդկանց համար)
• Գինեկոլոգի (ուրոլոգի) խորհրդատվություն
• Ակնաբույժի խորհրդատվություն, այդ թվում՝ տեսողության ստուգում
• Թերապևտի խորհրդատվություն
Ծրագրի առավելություններից մեկն էլ այն է, որ ապահովագրական ընկերության ներկայացուցիչն է կազմակերպում բուժհաստատությունում ծառայությունների կազմակերպման գործընթացը, այլկերպ ասած՝ Ձեր փոխարեն ձեռքբերում պայմանավորվածությունը հետազոտությունների անցկացման օրվա ու ժամի վերաբերյալ։ Այսպես Դուք առանց հերթերի ու ավելորդ թղթաբանության Ձեզ հետ նախապես համաձայնեցված օրն ու ժամին անցնում եք բուժզննումները, ստանում բժշկական խորհրդատվություն։ Կարևոր կետերից մեկն էլ այն է, որ ապահովագրական ընկերությունը վերահսկում է բուժհաստատության կողմից տրամադրած ծառայությունների որակը։
Առողջ սիրտ ունենալու համար՝
Ֆինանսական խնդիրների պատճառով մարդիկ խուսափում են բժշկի դիմել, դանակը ոսկորին հասնելուց հետո են դիմում բուժհաստատություն՝ այսպիսով ոչ միայն մի քանի անգամ ավելի շատ գումար ծախսում, քան եթե ավելի վաղ դիմած լինեին, այլև արդեն առողջությունը լիարժեք վերականգնելու հնարավորություններն էլ են ավելի ցածր լինում։
Հանրության շրջանում շատ տարածված են սիրտ-անոթային հիվանդությունները, որ ոչ միայն հաշմանդամության են հանգեցնում, այլև աղքատության. ծառայությունները թանկարժեք են, շատերի համար ոչ հասանելի։ Հիվանդությունը կանխարգելելու, մարդկանց ֆինանսական բեռը թոթափելու համար «Նաիրի Ինշուրանս»-ը մշակվել է MEDICAL CARDIO ծրագիրը, որից օգտվելու համար պետք է տարեկան մեկ անգամ 14000 դրամ վճարել։
Հաճախորդներն իրենք կարող են տարբեր բժշկական հաստատություններից ճշտել հետազոտությունների գները, համեմատել և որոշել՝ արդյոք նպատակահարմար է ապահովագրությունից օգտվել, թե ոչ։ Առաջարկվող փաթեթների միջին արժեքը որակյալ հաստատություններում մի քանի անգամ գերազանցում է ապահովագրավճարը։
MEDICAL CARDIO-ն առաջարկում է՝
• Էխոսրտագրություն
• Էլեկտրասրտագրություն
• Սրտաբանի խորհրդատվություն, բուժման նշանակում
• Արյան ընդհանուր քննություն
• Գլյուկոզայի որոշում արյան մեջ
• Լիպիդային պրոֆիլ (խոլեստերին)
Ի՞նչ է առաջարկվում կանանց առողջության համար
Կանայք սովորաբար հոգ են տանում ընտանիքի բոլոր անդամների մասին՝ իրենց առողջությունը, այսպես ասած, «հետին պլան» մղելով։ Առողջ կինը երջանիկ ընտանիքի գրավականն է. եթե կինը տրամադրություն չունի, առողջական խնդիրներ ունի, ինքնազգացողությունը վատ է, փոխվում է նաև տան մթնոլորտը։ Կանանց առողջությունը կարևոր համարելով՝ «Նաիրի ինշուրանս»-ն առաջարկում է BEST WOMEN ծրագիրը։
Տարեկան մեկ անգամ 28000 ապահովագրավճարով 25-ից 75 տարեկան կանայք կարող են օգտվել կնոջ առողջության համար առաջնային, հիմնական հետազոտություններից, ստանալ նեղ մասնագետների խորհրդատվություն․
• Էնդոկրինոլոգի խորհրդատվություն
• Գինեկոլոգի խորհրդատվություն
• Վահանաձև գեղձի ՈւՁՀ
• Որովայնի և փոքր կոնքի օրգանների ՈւՁՀ
• Կրծքագեղձի ՈւՁՀ
• TSH Թիրեոտրոպ հորմոն
• FT4 Թիրոքսին ընդհանուր
• Anti-tpo Հակամարմիններ թիրեոիդ պերօքսիդազայի նկատմամբ
• PAP քսուք
• Մ/ս քսուքի միկրոսկոպիկ հետազոտություն
«Նաիրի ինշուրանս»-ը միակն է, որ առաջարկում է անհատական բժիշկ ծառայությունը։ Մարդիկ առողջական խնդիրներ ունենալու դեպքում հաճախ նաև շատ ընկճված են և շատ են կարևորում բժշկի սրտացավ վերաբերմունքը։ «Մեկ պատուհան»-ի սկզբունքով հիվանդի հետ ողջ ընթացքում կապ է պահում նույն բժիշկը՝ ստեղծելով ապահովության զգացում։
Առաջարկվող փաթեթները չեն կրկնվում, փոխլրացնում են միմյանց. Աղավնի Դիլանյանն առաջարկում է՝ եթե օրինակ ամուսինն ունի սրտի խնդիր, կարող է օտվել MEDICAL CARDIO-ից, կնոջ համար արդյունավետ է BEST WOMEN-ը, ընտանիքի համար շատ հարմար փաթեթ է առողջ անհատ ծրագիրը, որ առաջարկում է բժիշկ-փորձագետի հետ 24-ժամյա խորհրդատվություն, ներառում է գրեթե բոլոր տեսակի լաբորատոր հետազոտությունները, իսկ եթե ընտանիքում ունենք չարաճճի բալիկներ, ապա շատ տեղին կլինի ընտրել Family insurance ծրագիրը՝ ամբողջ ընտանիքի համար, որը տարեկան 5000 դրամ ապահովագրավճարով առաջարկում է ապահովագրել ընտանիքի մինչև 5 անդամի և դժբախտ պատահարների դեպքում կատարել ֆինանսական փոխհատուցում։
Անհատական ապահովագրության փաթեթները ներդրվել են 2016 թվականից, տարիների հետ ավելի շատ մարդ է սկսել օգտվել ծառայություններից, բայց բայց լավ կլիներ տեսնել առավել ընդգրկուն պատկեր։ Այլ է պատկերը կորպորատիվ ապահովագրության դեպքում. ՀՀ-ում մեծ թվով գործատուներ կարևորում են աշխատակիցների առողջությունը, կորպորատիվ ապահովագրության ծառայություններից ավելի շատ օգտվում են IT ոլորտի ընկերությունները։ «Նաիրի ինշուրանս»-ի առաջարկած փաթեթների հիմքում հարմարավետությունն է՝ մեկ պայմանագրային տարվա ընթացքում հաճախորդը կարող է բուժզննման համար ընտրել առաջարկվող 16 բուժհաստատություններից որևէ մեկն ու գնալ իրեն հարմար օրերին։
Կորպորատիվ հաճախորդներին առաջարկվում են ոչ թե ֆիքսված փաթեթներ, այլ ճկուն առաջարկներով ծառայություններ։ Կարևորվում են տվյալ կազմակերպության գործունեության առանձնահատկությունները, աշխատակիցների սեռատարիքային կազմը, մասնագիտական յուրահատկություններով պայմանավորված կենսակերպը։ Կորպորատիվ փաթեթների դեպքում ևս անհատական մոտեցում է ցուցաբերվում։
Օրինակ՝ շինարարական ընկերության դեպքում պահանջներն այլ են, IT ընկերությունների դեպքում այլ. փաթեթները մշակվում են հանդիպումների, քննարկումների արդյունքում՝ այնպես, որ առաջարկվող ծառայությունները խիստ արդյունավետ լինեն և լիարժեք հոգան գործատուի և տվյալ կազմակերպության պահանջները։
Յուրաքանչյուրն ազատ է դիտարկելու առաջարկվող ծառայություններն ու համեմատելու՝ ֆինանսապես ձեռնտու է առաջարկվողը, թե ոչ։ Աղավնի Դիլանյանն իրենց մոտ առկա բազմաթիվ օրինակները աչքի առջև ունենալով ասում է՝ հավատում են, որ իրենք ճիշտ ճանապարհին են, քանի որ շատ են դեպքերը, երբ որևէ գանգատ չուենալով հերթական բուժզննման ժամանակ բժիշկները հայտնաբերել են քաղցկեղ։ Հիվանդության վաղ հայտնաբերման շնորհիվ հնարավոր է եղել միայն վիրահատության միջոցով ազատվել դատավճիռ թվացող ախտորոշումից՝ խնայելով ժամանակ, ֆինասական միջոցներ, խուսափելով հյուծող քիմիոթերապևտիկ միջոցառումներից և որ ամենակարևորն է՝ կանխելով անդառնալի հետևանքները։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։