21/03/2022 13:23
Մոսկվայի և Կիևի բանակցությունների ընթացքում հրադադար հայտարարելու հարց չի քննարկվում. Պեսկով
Կրեմլից հայտնել են, որ իրենք չեն դիտարկում ռուս-ուկրաինական բանակցությունների ընթացքում հրադադար հայտարարելու հարցը։
«Ոչ։ Փաստն այն է, որ գործողության ցանկացած դադարեցում ազգայնական ստորաբաժանումներն օգտագործում են վերախմբավորման և ռուս զինվորականների վրա հարձակումները շարունակելու համար», - լրագրողներին ասել է Պեսկովը։
Նա նշել է, որ ուկրաինական կողմից հրադադարը բազմիցս խախտվել է։