21/03/2022 14:02
2022 թվականին գնաճը կլինի 5.5 տոկոսի սահմաններում. Նախարար
2022 թվականին գնաճը կլինի 5.5 տոկոսի սահմաններում, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։
«Հնարավոր է մինչև 1.5 տոկոսի շեղում։ Չնայած այն ժամանակավոր դժվարություններին, որոնք առկա են այսօր տարածաշրջանում և աշխարհում՝ պայմանավորված սննդամթերքի և էներգակիրների գնային փոփոխություններով, լինելու են կառավարելի և տարեվերջին ունենալու ենք օրենքի շրջանակում փաստացի արձանագրված գնաճ», - ասաց նախարարը։