21/03/2022 17:36
Հանդիպել են ՀՀ նախագահն ու ԱՄՆ դեսպանը, մտքեր են փոխանակել Հայաստանի և ԱՄՆ-ի միջև տարբեր ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցերի շուրջ
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին։
Դեսպան Լին Թրեյսին շնորհավորել է նախագահ Խաչատուրյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի Հանրապետության և Միացյալ Նահանգների միջև տարբեր ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցերի շուրջ: