21/03/2022 11:19
Հայաստանում արձանագրվել է 4 մահ. հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 21 նոր դեպք
Մարտի 21-ին հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 21 նոր դեպք: Կատարվել է 1752 թեստավորում, առողջացել՝ 73 քաղաքացի, կորոնավիրուսի հետևանքով մահացել է 3 քաղաքացի։
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 328 դեպք, որոնցից 409 430-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 2630 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8598 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1670 է. նախորդն օրն արձանագրվել է 1 մահ, երբ պացիենտն ունեցել է կորոնավարակ, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։
Մեկ օրում մահացել է 4 կորոնավարակակիր։
Ընդհանուր կատարվել է 2 952 590 թեստավորում։