21/03/2022 19:13
Արցախում փրկարարներն ու ոստիկանները միացել են ձնամաքրման աշխատանքներին
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրավիրած աշխատանքային խորհրդակցությունից հետո, ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանի հրամանով ոստիկանական ու փրկարարական ջոկատները մայրաքաղաքում իրականացրել են ձնամաքրման, ըստ անհրաժեշտության՝ ծառահատման աշխատանքներ:
Առատ ձյան պատճառով կաթվածահար է եղել երթևեկությունը: ՆԳՆ ծառայողները Ս.Դավիթ փողոցի երկայնքով՝ ձեռքի միջոցներով մաքրել են ճանապարհի երթեկելի գոտին, ինչպես նաև բնակչության ազատ տեղաշարժի համար՝ մաքրել մայթերը:
Գործի է դրվել նաև «Միք-Շին» ՍՊ ընկերության տեխնիկական միջոցները:
ԱԻՊԾ տնօրեն Մեխակ Արզումանյանի և Ոստիկանության պետ Արտյոմ Հարությունյանի ուղեկցությամբ, նախարար Սարգսյանը հետևել է ձնահեռացման աշխատանքներին, տվել ցուցումներ:
«Ստեղծված իրավճակն ու բոլոր մարտահրավերները հաղթահարելի են, երբ պայքարում ենք միասնական ջանքերով»-նշել է Կարեն Սարգսյանը, միաժամանակ իր շնորհակալությունը հայտնել անձնակազմին, վերապահված աշխատանքը պատասխանատվությամբ կատարելու համար: