21/03/2022 12:28
Հայաստանի ու Արցախի առջև ծառացած խնդիրները հնարավոր է լուծել միայն մեկ տարբերակով՝ այս իշխանության հեռացմամբ. Վանեցյան (Տեսանյութ)
Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն այսօր «ցավալի իրողության» մասին խոսեց ու ընդգծեց՝ «ստիպված պիտի ընդունենք»։
«Մենք ստիպված պիտի ընդունենք ու փորձենք լուծումներ գտնել մի իրավիճակում, երբ Հայաստանում ամենօրյա կտրվածքով ճակատագրական որոշումներ են կայացնում, բանակցություններ են վարում, պայմանավորվածություններ են ձեռք բերում մարդիկ, որոնք մեզ բոլորիս, միգուցե, միտումնավոր բերեցին ու հասցրեցին այս աղետալի վիճակին։ Այս մարդիկ, ցավոք սրտի, դեռևս իշխանություն են», - Ազգային ժողովում հայտարարեց ընդդիմադիր խմբակցության ղեկավարը։
Նրա խոսքով՝ Հայաստանի ու Արցախի առջև ծառացած խնդիրները հնարավոր է լուծել միայն մեկ տարբերակով՝ այս իշխանության հեռացմամբ ու Հայաստանի և Արցախի պետական շահերով առաջնորդվող նոր իշխանության ձևավորմամբ։