22/03/2022 12:51
ԱԺ-ն որոշեց՝ վայրի կենդանական տեսակների օգտագործումը Հայաստանի կրկեսներում կարգելվի
Վայրի կենդանական տեսակների օգտագործումը Հայաստանի կրկեսներում կարգելվի. որոշումն ընդունվեց Ազգային ժողովի այսօրվա նիստում:
«Նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է ՀՀ կենդանական աշխարհի օբյեկտների պաշպանության, պահպանության, վերարտադրության և կայուն օգտագործման գործընթացի, անազատ և կիսազատ պայմաններում վայրի կենդանիների, այդ թվում, Կարմիր գրքում գրանցված կենդանիները պահելու, օգտագործելու իրավահարաբերությունների կանոնակարգման և վարչարարության նվազեցման պահանջով, ինչպես նաև ՄԱԿ-ի կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայիով ստանձնած ՀՀ պարտավորությունների», - ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը:
Նախագծով սահմանվում է՝ կենդանական աշխարհի պաշտպանության նպատակով արգելվում է Հայաստանի Հանրապետությունում լիազորված մարմնի կողմից հաստատված ցանկում ընդգրկված վայրի կենդանական տեսակների օգտագործումը կրկեսներում: