22/03/2022 19:00
Մոտ ապագայում ծրագրում ենք խոհարարական թատրոն ստեղծել, որտեղ կբեմականացվեն խոհանոցի մասին հղումներ պարունակող հեքիաթներ ու պոեմներ. Սեդրակ Մամուլյան
«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը ծրագրում է մոտ ապագայում խոհարարական թատրոն ստեղծել, որտեղ կբեմականացվեն այն բոլոր ստեղծագործությունները՝ հեքիաթներն ու պոեմները, որտեղ հղում կա ազգային խոհանոցին։
«Մենք աշխատում ենք, ոչ թե միայն գլուխ ենք գովում և փող աշխատում։ Արդեն իսկ պիլոտային կարգով բեմականացրել ենք Հովհաննես Թումանյանի «Սուտլիկ որսկանը»։ Ասեմ, որ շատ լավ ստացվեց. ռեժիսորը, դերասանները հրաշալի աշխատանք կատարեցին։ Ամեն ինչ շատ գեղեցիկ էր։
Մենք այս ծրագրի մասին դեռ կհայտարարենք։ Այս անգամ նախագծի մասին չբարձրաձայնեցինք, քանի որ ներկայացումը փորձնական էր»,-Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց շեֆ-խոհարարը՝ նշելով, որ բեմականացումները տեղի են ունենալու «Մեգերյան կարպետ» ընկերությունում։
«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահը միաժամանակ հիշեցրեց, որ արդեն 8 տարի է՝ նշված ընկերության հետ համատեղ՝ ներկայացնում են ազգային խոհանոցը և գորգագործությունը։
Ընկերության տարածքում գործում է նաև Սեդրակ Մամուլյանի խոհարարական ստուդիա-ուսումնական կենտրոնը։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։