22/03/2022 08:33
Զելենսկի. Ղրիմի, Դոնբասի հարցը պետք է լուծվի, երբ Կիևը ստանա անվտանգության երաշխիքներ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարծում է, որ Ղրիմը և Դոնբասը բարդ պատմություն են բոլորի համար, այս հարցը պետք է լուծվի, երբ Ուկրաինան ստանա անվտանգության երաշխիքներ։
Զելենսկին կարծում է, որ անվտանգության երաշխիքները Ռուսաստանի և Ուկրաինայի միջև փոխզիջումների առաջնահերթությունն են։
«Ես կարծում եմ, որ սա շատ դժվար պատմություն է բոլորի համար՝ և՛ Ղրիմը, և՛ Դոնբասը։ Իսկ այնտեղ ինչ-որ ելք գտնելու համար պետք է անել այս առաջին քայլը, որի մասին ես ասացի՝ անվտանգության երաշխիքներ, պատերազմի ավարտ։ Միևնույն ժամանակ համաձայնվենք, որ կլուծենք ժամանակավոր օկուպացված տարածքների հարցերը, բայց դրանից հետո»,- ասել է Զելենսկին «Суспiльне» հեռուստաալիքին տված հարցազրույցում։