22/03/2022 20:12
Ուկրաինայի տնտեսությունը ռազմական գործողությունների հետևանքով կկրճատվի մեկ երրորդով․ ԱՄՀ
Ուկրաինայի տնտեսությունը, երկրում տեղի ունեցող իրադարձությունների հետևանքով, կարող է կրճատվել մեկ երրորդով՝ ռազմական հատուկ գործողությանը նախորդած ժամանակահատվածում առկա մակարդակի համեմատ, հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Կրիստալինա Գեորգիևան՝ Foreign Policy-ն տված հարցազրույցում։
«Հնարավոր է, որ տնտեսությունը մեկ երրորդով կրճատվի՝ մինչև ռազմական գործողությունները առկա վիճակի համեմատ»,- ասել է ԱՄՀ ղեկավարը։
Նրա խոսքով՝ Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից Ուկրաինային 1,4 միլիարդ դոլարի օգնության փաթեթ տրամադրելու որոշման նպատակն է «երկրի կենսունակության պահպանումը»։
«Մենք Ուկրաինայի հետ սերտ համագործակցում ենք նաև այն հարցի շուրջ, թե ինչպես է պետք կիրառել ճգնաժամային կառավարման ամենաարդյունավետ միջոցառումները, որպեսզի երկրի տնտեսությունը չփլուզվի։ Հետագայում հսկայական ջանքեր են պետք լինելու տնտեսությունը վերականգնելու համար։ Իհարկե, ԱՄՀ-ն իր ներդրումը կունենա»,- ասել է Գեորգիևան։