22/03/2022 09:40
«Հրապարակ». Արայիկ Հարությունյանի թիմակիցները վախեցե՞լ են ՀՀ իշխանություններից
«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովում երեկ տեղի ունեցած խորհրդարանական լսումներին, որը վերաբերում էր Արցախին, և որի նախաձեռնողը ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունն էր, մասնակցում էին Արցախի ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների մի շարք պատգամավորներ: Հրավերը մերժել էր Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիք» խմբակցությունը: Իշխող «Ազատ հայրենիքն» ընդունել էր հրավերը, որը հասցեագրված է եղել պատգամավոր Արամայիս Աղաբեկյանին, սակայն լսումների օրը հայտնել էին, թե եղանակային վատ պայմաններով պայմանավորված՝ պատգամավորը չի կարողացել Հայաստան հասնել:
ՊՈՒ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հաստատեց. «Մեր մյուս գործընկերներն ավելի վաղ են եկել, իսկ մյուս գործընկերը չի հասցրել, ինչի համար ներողություն է խնդրել, և կարելի է հասկանալ»:
Մինչդեռ կասկածներ կան, որ Արայիկ Հարությունյանի թիմակիցներն ուղղակի վախեցել են ՀՀ իշխանություններից և նրանց հրահանգով են բոյկոտել լսումները: Հակառակ դեպքում ընդդիմադիրների պես շուտ կգային, կամ էլ հանգստյան օրերին ՔՊ-ականների հետ Աղվերանում կրթական թեմաներ քննարկողները ներկա կգտնվեին»։