22/03/2022 20:50
Ուկրաինայում ծավալված իրադարձությունների հետևանքով մեկ ամսում 100 միլիոն եվրոյից ավելի վնաս ենք կրել․ Սլովակիայի փոխվարչապետ
Ուկրաինայում ծավալված իրադարձությունների հետևանքով Սլովակիան վերջին մեկ ամսում 100 միլիոն եվրոյից ավելի վնաս է կրել, հայտարարել է Սլովակիայի փոխվարչապետ և ֆինանսների նախարար Իգոր Մատովիչը։
«Ուկրաինայում ծավալված իրադարձությունների ազդեցությունը Սլովակիայի համար վերջին 4 շաբաթվա ընթացքում ավելի քան 100 միլիոն եվրո է արժեցել»,- Մատովիչի խոսքերն է մեջբերել SME պարբերականը։
Սլովակիայի փոխվարչապետը նշել է նաև, որ հարևան երկրում ծավալված համակարտության պատճառով իրենց հանրապետությունում չնախատեսված ծախսեր են արվել, ինչի պատճառով էլ ընթացիկ տարվա պետական բյուջեն պետք է վերանայվի։