22/03/2022 10:32
Միջազգային գործընկերները պետք է անհապաղ քայլեր ձեռնարկեն. ՔՊ-ական պատգամավորն անդրադարձավ Արցախում գազի խնդրին
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանն այսօր անդրադարձավ Արցախում գազի խնդրին:
Վերջինս հիշեցրեց, որ Արցախում վերականգնվել էր գազի մատակարարումը, սակայն երեկ կրկին Ադրբեջանը զրկել է Արցախին գազի մատակարարումից:
ՔՊ-ական պատգամավորը միջազգային հանրության ուշադրությունը հրավիրեց Արցախում հումանիտար այս խնդրի վրա:
«Սա խստորեն դատապարտելի է, ես կարծում եմ, որ մեր միջազգային գործընկերները պետք է անհապաղ քալեր ձեռնարկեն, մենք, իհարկե, Արցախի իշխանությունների ու ռուս խաղաղապահների հետ համագործակցելով, զբաղվում ենք այս խնդրով ու շարունակելու ենք զբաղվել, բայց ես պահանջում եմ, որ Ադրբեջանը ժամ առաջ, րոպե առաջ վերականգնի գազի մատակարարումը: Սա բացառապես հումանիտար հարց է ու հրավիրում եմ մեր միջազգային գործընկներների ուշադրությունն այս հարցին», - հայտարարեց Հռիփսիմե Գրիգորյանը: