22/03/2022 11:06
Հայաստանում արձանագրվել է 5 մահ. հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 26 նոր դեպք
Մարտի 22-ին հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 26 նոր դեպք: Կատարվել է 2258 թեստավորում, առողջացել՝ 99 քաղաքացի, կորոնավիրուսի հետևանքով մահացել է 3 քաղաքացի։
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 354 դեպք, որոնցից 409 456-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 2630 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8601 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1672 է. նախորդն օրն արձանագրվել է 2 մահ, երբ պացիենտն ունեցել է կորոնավարակ, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։:
Մեկ օրում մահացել է 5 կորոնավարակակիր։
Ընդհանուր կատարվել է 2 954 848 թեստավորում։