23/03/2022 15:08
G20-ի ոչ մի երկիր չի կարող Ռուսաստանին դուրս թողնել դրանից. Չինաստանի ԱԳՆ
G20-ի ձևաչափի ոչ մի երկիր իրավունք չունի դրանից դուրս թողնել մեկ այլ երկրի, այդ թվում՝ Ռուսաստանին, գրում է China Daily թերթը՝ հղում անելով Չինաստանի ԱԳՆ-ին։
«Ռուսաստանը G20-ի կարևոր անդամ է, և ոչ մի անդամ իրավունք չունի որևէ այլ երկրի հեռացնել այս խմբից», - չորեքշաբթի ասել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Վան Վենբինը, գրում է China Daily-ն։
Ավելի վաղ ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հայտարարել էր, որ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված՝ ԱՄՆ-ը դաշնակիցների ու գործընկերների հետ ուսումնասիրում է Ռուսաստանին G20-ից բացառելու հարցը։