23/03/2022 20:18
«Արդարադատություն չտեսանք նաև այս ատյանում․ դատավորը շարունակում է պատժվել օրինական և անաչառ աշխատելու համար»․ Բորիս Բախշիյանի պաշտպանական կողմի վերաքննիչ բողոքը մերժվել է
«Քիչ առաջ Բորիս Բախշիյանի կալանավորման գործով պաշտպանական կողմի ներկայացրած վերաքննիչ բողոքները մերժվեցին»,- ֆեյսբուքյան իր էջի միջոցով տեղեկացրել է դատավոր Բորիս Բախշիյանի փաստաբան Արսեն Սարդարյանը։
«Արդարադատություն չտեսանք նաև այս ատյանում: Դատավորը շարունակում է պատժվել օրինական և անաչառ աշխատելու համար:
Այս գործով Բախշիյանին կալանքի տակ պահելու համար մեր իրավապահ մարմինները և դատական որոշ կառույցներ պատրաստ են ցանկացած ապօրինության»,- գրել է փաստաբանը: