23/03/2022 12:42
Զելենսկի. Ռուսաստանի հետ բանակցությունները շարունակվում են և քայլ առ քայլ առաջ են շարժվում
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Ռուսաստանի հետ բանակցությունները «դժվար են, երբեմն սկանդալային, բայց մենք քայլ առ քայլ առաջ ենք գնում»։
Տեսաուղերձում նա ասել է, որ այդ բանակցությունները «շարունակվում են գրեթե ամեն օր»։
«Դժվա՞ր է։ Շատ։ Երբեմն սկանդալային, բայց քայլ առ քայլ առաջ ենք գնում», - ասաց նա։
Նախագահի խոսքով՝ ինքը երախտապարտ է բոլոր միջազգային միջնորդներին, ովքեր պայքարում են Ուկրաինայի համար։