23/03/2022 15:58
Լեհաստանը երկրից արտաքսում է 45 ռուս դիվանագետի
Լեհաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Անդրեևը նոտա է ստացել հանրապետության արտաքին գործերի նախարարությունից 45 ռուս դիվանագետի արտաքսման մասին։
«Ես ԱԳՆ-ից գրություն եմ ստացել մեր 45 աշխատակցի վտարման մասին՝ Վիեննայի կոնվենցիային չհամապատասխանող գործունեության համար», - ասաց նա լրագրողներին։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին ասել է, որ այդ գործողություններն անպատասխան չեն մնա։