23/03/2022 10:57
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 28 նոր դեպք. արձանագրվել է 2 մահ
Մարտի 23-ին հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 28 նոր դեպք: Կատարվել է 2481 թեստավորում, առողջացել՝ 59 քաղաքացի, կորոնավիրուսի հետևանքով մահացել է 2 քաղաքացի։
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 382 դեպք, որոնցից 409 588-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 2519 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8603 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1672 է:
Մեկ օրում մահացել է 2 կորոնավարակակիր։
Ընդհանուր կատարվել է 2 957 329 թեստավորում։