23/03/2022 20:34
«Խոսքը ձմռանը տաք հանգվելու մասին չէ, այլ այն մասին, որ չեն ջեռուցվի բնակարանները, հիվանդանոցները, դպրոցները»․ Գերմանիայի կանցլերը ճիշտ չի համարում ռուսական գազից ու նավթից միանգամից հրաժարվելը
Ռուսական նավթից ու գազից միանգամից հրաժարվելը ռիսկային է Եվրոպայի արդյունաբերության համար, բայց Գերմանիան աշխատում է էներգակիրներից կախվածությունը նվազեցնելու ուղղությամբ, Die Zeit պարբերականին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։
«Ռուսական ներմուծումից կախվածությունը մենք ավելի արագ կնվազեցնենք, քան ոմանք կարծում են, բայց դա միանգամից անել չի ստացվի։ Մատակարարումների կտրուկ դադարեցումը էական սպառնալիքներ է պարունակում ամբողջ Եվրոպայի համար, դա պետք է բոլորի համար հասկանալի լինի։ Խոսքն այն մասին չէ, որ ձմռանը պետք է ավելի տաք սվիտեր հագնել, ինչպես ոմանք են թեթևամտորեն ասում։ Խոսքն այն մասին է, որ չեն ջեռուցվի բնակարանները, հիվանդանոցները, ծերանոցները, դպրոցները, էլեկտրաէներգիա չեն ստանա արդյունաբերական ձեռնարկությունները, հարցականի տակ կհայտնվեն հարյուր հազարավոր աշխատատեղեր»,- ասել է Շոլցը։
Այս առնչությամբ Գերմանիայի կառավարությունը իր դիրքորոշումն ունի, հավելել է Շոլցը։
«Մենք չենք ուզում դադարեցնել նավթի ու գազի ներկրումը»,- ասել է նա։