23/03/2022 10:14
ՀՀ տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնելը քրեորեն պատժելի չի դառնա. ՔՊ-ն դեմ էր
Ազգային ժողովը չընդունեց ԱԺ պատգամավորներ Իշխան Սաղաթելյանի, Արամ Վարդևանյանի ու Աղվան Վարդանյանի կողմից ներկայացված «Քրեական օրենսգրքում լրացում կատարելու» մասին ու «Քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու» մասին օրենքների նախագծերի փաթեթը:
Նախագծով առաջարկվում էր քրեականացնել ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ուղղված որևէ արտահայտություն:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտարարեց, որ իրենք դեմ են քվեարկելու նախագծին:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն էլ ասաց, թե ցավալի է, որ իշխող խմբակցությունը դեմ քվեարկեց ՀՀ տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնելը քրեականացնելու մասին նախագծին:
«Սա հերթական ցավալի հանգամանքներց էր», - հայտարարեց Վարդևանյանը:
Նախագիծը քվեարկությամբ ստացավ 30 կողմ, 63 դեմ, 1 ձեռնպահ ձայն: