24/03/2022 10:06
Ադրբեջանը պետք է կանխի հումանիտար ճգնաժամը և վերականգնի գազի անխափան մատակարարումը Լեռնային Ղարաբաղի բնակչության համար. Freedom House
Ադրբեջանը պետք է կանխի հումանիտար ճգնաժամը, «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում նման կոչով է հանդես եկել միջազգային իրավապաշտպան Freedom House կազմակերպությունը:
«Ադրբեջանը պետք է կանխի հումանիտար ճգնաժամը՝ վերականգնելով գազի անխափան մատակարարումը Լեռնային Ղարաբաղի բնակչության համար, որը արդեն շաբաթներ է՝ տառապում է սառնամանիքին՝ առանց ջեռուցման ու տաք ջրի», - ասված է կազմակերպության հայտարարության մեջ: