24/03/2022 19:00
Լավ սարքը հուսալի ձեռքերում արդյունավետ է և անվտանգ. Ալեքսանդրիտային և դիոդային մազահեռացում. Ո՞րն ընտրել
Իր մարմնի առողջությամբ և խնամքով զբաղվող ցանկացած կնոջ հետաքրքրել է, թե անցանկալի մազերից ազատվելու համար նախատեսված լազերային մազահեռացման բազմաթիվ տեսակներից որն ընտրել, որն է առավել անվնաս և արդյունավետ։
Այս հարցի պարզաբանման և ճշգրիտ պատասխաններ գտնելու համար Aysor.am-ը զրուցեց կոսմետոլոգ, լազերային մազահեռացման մասնագետ Սուսաննա Գրիգորյանի հետ, ով առանձնացրեց ամենատարածված տեսակներն ու խոսեց դրանց արդյունավետության մասին։
«Լազերայի մազահեռացման պրոցեդուրան կիրառվում է երկար տարիներ։ Կիրառման հիմնական ոլորտը էսթետիկ բժշկությունն է։ Մազահեռացման ձևը և արդյունքին հասնելու մոտավոր ժամանակահատվածը նշում է մասնագետը՝ խորհրդատվության ընթացքում, քանի որ յուրաքանչյուրն ունի իր մարմնի առանձնահատկություններն ու տեսակը, և միանշանակ խորհուրդ տալ հնարավոր չէ։ Մեզանում տարածված մազահեռացման տեսակներից են ալեքսանդրիտային և դիոդային մազահեռացումը, որոնցից յուրաքանչյուրն ունի միայն իրեն հատուկ գործելաոճ ու ազդեցություն։ Գործողության սկզբունքով և մաշկի տեսակով միանգամայն հնարավոր է հասկանալ, թե տվյալ մարդու համար որն է ավելի լավ», - ասում է Սուսաննա Գրիգորյանը։
Դիոդային լազերային մազահեռացում
Ունի բարձր հզորության ճառագայթ: Այն նպաստում է ֆոլիկուլի տաքացմանը։ Առավելագույն ալիքի երկարությունը չի գերազանցում 810 նմ: Մազարմատը քայքայվում է ներսից, ինչը դադարեցնում է նրա բնական սնուցումը։ Մազերը դառնում են ավելի բաց երանգի և բարակ։ Ճառագայթի առաջացման ընթացքում մաշկի վնասվածքները գրեթե բացառվում են։ Բացասական ազդեցության աստիճանը 0 է: Այս պրոցեդուրան ակտիվացնում է մաշկի վերականգնման գործընթացը, պիգմենտային հատվածները պայծառանում են, սպիները հարթվում:
Շատերը կարծում են, որ մազահեռացման համար ալեքսանդրիտ լազերն ավելի լավ է, քան դիոդը։ Սա բացատրվում է աշխատանքի սկզբունքով, որը պայմանավորված է մարմնի խորը շերտերի վրա ազդելուց։
Ալեքսանդրիտային լազերային մազահեռացում
Այս տեսակի սարքավորումներում օգտագործվում է բավականին թանկարժեք ալեքսանդրիտ բնական քարը, որից էլ սարքավորումը ստացել է իր անվանումը։ Վերջին տեսակի սարքավորումը հագեցած է սառեցման հզոր համակարգով, որը նվազեցնում է պրոցեդուրայի ընթացքում սպասելի ցավի կամ այրման ռիսկերը։ Սարքն ունի բարձր արդյունավետություն, բացասական հետևանքների նվազագույն հավանականություն և մաշկի ձգման ազդեցություն. այն դառնում է ավելի առաձգական, վերանում են տարիքային բծերը։
Մասնագետն անդրադարձավ նաև այն հարցին, թե որ տարիքից սկսած է կարելի դիմել լազերային մազահեռացման.
«Չնայած լազերային մազահեռացման անվտանգ լինելու հանգամանքին, կան որոշակի հակացուցումներ, որոնք պարտադիր պետք է հաշվի առնել։ Խորհուրդ է տրվում պրոցեդուրան սկսել 15-16 տարեկանից, երբ պատանին որոշակիորեն ձևավորված և հասունացած է, չկան ռիսկեր հորմոնալ ֆոնի փոփոխության համար»։
Ալեքսանդրիտային մազահեռացման հետ համեմատած դիոդայինն ավելի մատչելի է, սակայն դա որևէ կապ չունի արդյունավետության և թողած ազդեցության հետ։
Մասնագետը ևս մեկ անգամ հիշեցրեց. «Փորձառու կոսմետոլոգը կամ մաշկաբանը կօգնի ձեզ որոշել, թե որն է ավելի հարմար ձեր մաշկի տեսակին՝ դիոդային, թե ալեքսանդրիտային լազերային մազահեռացումը։ Ցանկալի է մինչև պրոցեդուրան անցնել խորհրդատվություն, որն անվճար և շատ է օգնում ընտրության հարցում»։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։