24/03/2022 11:10
Զելենսկին խնդրել է Բայդենին պատժամիջոցներ չկիրառել Աբրամովիչի նկատմամբ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին խնդրել է պատժամիջոցներ չկիրառել գործարար Ռոման Աբրամովիչի նկատմամբ, քանի որ նա նպաստում է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղ բանակցություններին, գրում է Wall Street Journal-ը։
Ըստ հրապարակման՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին վերջերս կայացած հեռախոսազրույցի ժամանակ նախագահ Բայդենին խորհուրդ է տվել հետաձգել օլիգարխի դեմ պատժամիջոցները, քանի որ նա կարող է կարևոր միջնորդ լինել Ռուսաստանի հետ բանակցություններում։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Աբրամովիչը ուկրաինական կողմի խնդրանքով օգնում է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցային գործընթացին։