24/03/2022 17:15
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Ստոլտենբերգի լիազորությունները կերկարաձգվեն մեկ տարով. լրատվամիջոցներ
Յենս Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում կմնա ևս մեկ տարի, այսօր հայտնել է նորվեգական TV-2 հեռուստաալիքը՝ վկայակոչելով իր տվյալները։
«TV-2-ին հասած տեղեկություններով՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Յենս Ստոլտենբերգի լիազորությունները կերկարաձգվեն մեկ տարով»,- ասվում է հեռուստաալիքի կայքում։
Նորվեգիայի վարչապետը TV-2-ին ասել է, որ կաջակցի ՆԱՏՕ-ում Ստոլտենբերգի մանդատի երկարաձգմանը, եթե նման որոշում կայացվի։
Վարչապետի խոսքով՝ ինքը այդ մասին քննարկել է գլխավոր քարտուղարի հետ և հայտնել իր աջակցության մասին։