24/03/2022 22:17
Շոյգուն և Պապիկյանը քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում. ՌԴ ՊՆ
Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուն և Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց են ունեցել, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
«Ռազմական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են իրավիճակը տարածաշրջանում և Լեռնային Ղարաբաղի տարածքներում, որտեղ ռուս խաղաղապահները առաջադրանքներ են կատարում, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր», - ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ։