24/03/2022 18:24
Գազի դիմաց ռուբլով վճարելու պայմանները գնորդ երկրներին կներկայացվեն՝ ընթացիկ քննարկումների ժամանակ․ Պեսկով
Գազի դիմաց ռուբլով վճարելու պայմանները ռուսական գազի գնորդների համար կհստակեցվեն՝ նրանց հետ ընթացիկ շփումների արդյունքում, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«ՌԴ նախագահը երեկ հանձնարարել է մեկ շաբաթվա ընթացքում մշակել մեխանիզմ և ստեղծել պայմաններ, որպեսզի գազի դիմաց վճարումները հնարավոր լինի ռուբլով կատարել։ Գազի գնորդների հետ քննարկումների ընթացքում, երբ նրանց կբացատրեն ռուբլով վճարումներ կատարելու պայմանները, նրանք կկարողանան իրենց դիրքորոշումը ձևակերպել»,- ասել է Պեսկովը։
Հարցին՝ հնարավո՞ր է, որ եվրոպական գնորդները պայմանագրի խախտում որակեն ռուբլով վճարումներ կատարելու պահանջը, Պեսկովը պատասխանել է․ «Եկեք սպասենք այդ պահին»։