24/03/2022 12:31
Գազատարի հետ կապված արկածախնդրությունն ուղղված է Արցախում էթնիկ զտումների քաղաքականությունն ավարտին հասցնելուն. Վլադիմիր Վարդանյան
Ադրբեջանի կողմից գազատարի հետ կապված արկածախնդրությունն ուղղված է Արցախում էթնիկ զտումների քաղաքականությունն ավարտին հասցնելուն, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վլադիմիր Վարդանյանը։
«Արցախում մենք տարածքային խնդիրներ չենք լուծում, Արցախում խոսքը ժողովուրդների իրավունքների մասին է։ Եվ այն վարվելակերպն ու գործիքակազմը, որն այսօր օգտագործում է Ադրբեջանը, ըստ էության ավելի է ամրապնդում մեր դիրքերը, մասնավորապես, ՄԱԿ-ի միջազգային դատարանում՝ կապված ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի լուրջ խախտումների հետ, և ըստ էության, առավել տեսանելի է դարձնում այն, որ Արցախում խնդիրը կրում է էկզիստենցիալ բնույթ», - ասաց Վլադիրմիր Վարդանյանը։