24/03/2022 19:25
Այս պահի դրությամբ խաղաղապահները գտնվում են իրենց հենակետերում, բանակցությունները շարունակվում են․ Արցախի տեղեկատվական շտաբ
Ասկերանի շրջանի Փառուխ և Խրամորթ բնակավայրերի ուղղությամբ շփման գծի պահպանությունը և այդ համայնքներում ապրող խաղաղ բնակչության անվտանգության ապահովումը գտնվում է Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի առաքելության տիրույթում, հայտարարել է Արցախի տեղեկատվական շտաբը։
«Այս պահի դրությամբ խաղաղապահները գտնվում են իրենց հենակետերում, և բանակցությունները շարունակվում են: Կրկին հորդորում ենք բնակչությանը պահպանել հանգստություն, շփման գծի մյուս բոլոր հատվածներում իրավիճակն տվյալ պահին կայուն է»,- նշված է հաղորդագրությունում: