24/03/2022 15:29
Նիկոլ Փաշինյանի խորհրդականը գործուղվում է Իրան՝ քննարկելու տարածաշրջանային տնտեսական համագործակցության խնդիրները
Վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանը կգործուղվի Իրան. որոշումը ստորագրել է Նիկոլ Փաշինյանը։
Թումանյանը Թեհրանում կլինի մարտի 27-ից 30-ը՝ երկկողմ և տարածաշրջանային տնտեսական համագործակցության խնդիրների քննարկման նպատակով:
Գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում նա պետք է վարչապետի աշխատակազմ ներկայացնել Իրանի Իսլամական Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն: