25/03/2022 13:05
ԱՆԻՖ-ի «Ձեռնարկատեր+պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ-ի ներդրումային ֆոնդը շարունակում է աջակցել հայաստանյան բիզնեսին
Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) դուստր «Ձեռնարկատեր+պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ-ի ներքո գործող ներդրումային ֆոնդը շարունակում է ներդրումներ իրականացնել տեղական ընկերություններում՝ նպաստելով հայաստանյան ձեռնարկությունների զարգացմանն ու ընդլայնմանը:
«Ձեռնարկատեր+պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ֆոնդի կողմից Ֆինանսավորման ենթակա են Հայաստանի Հանրապետությունում գրանցված ինչպես նոր, այնպես էլ արդեն իսկ գործող բիզնես ծրագրերը:
Մինչ օրս ԱՆԻՖ-ի «Ձեռնարկատեր+պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ֆոնդի կողմից մոտ 10 մլն դոլարի ներդրումային ծրագրեր են իրականացվել մի քանի ծրագրերում, ընդլայնելով գործող բիզնեսները, ստեղծելով ավելի քան 200 լրացուցիչ աշխատատեղի հնարավորություն։ Ֆոնդը բաժնեմասային մասնակցությամբ ծրագրեր է իրականացնում «Հայր և որդի Երեմյաններ», «Ֆուդ Ռեփաբլիք», «Ապագա Փրոջեքթս», «Գլոբալ Քոննեքթ» ընկերությունների հետ և ներդրում՝ Ամբեր Կապիտալ ընկերության կողմից կառավարվող «ԵՄ- Հայաստան ՓՄՁ» ֆոնդում։ Մենք շարունակում ենք վստահ լինել, որ պետական միջոցների առավել արդյունավետ կիրառումը՝ տնտեսական կենսունակ ծրագրերում ներդրումն է։
ԱՆԻՖ-ը հիշեցնում է, որ Ֆոնդը բաց է նոր ծրագրային առաջարկների համար։ Հայաստանում գրանցված ցանկացած բիզնես կարող է դիմել բաժնեմասային ֆինանասվորման համար՝ Ֆոնդի պայմաններին համապատասխանելու դեպքում։
Պայմաններին կարելի է ծանոթանալ այստեղ։ Ֆոնդի մասնակցությունը 25% – 49% է, մասնակցության չափը մեկ ծրագրում՝ 0.5 – 4մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: