25/03/2022 14:02
Ռուսաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կայունացման ուղիները
Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման կապակցությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի միջև, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
«Պաշտպանության գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կայունացման և Անդրկովկասում անվտանգության պահպանման ուղիները», - ասվում է զեկույցում։
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել «Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ գործողության գոտում իրավիճակի սրման հետ կապված»։