26/03/2022 09:38
«Ժողովուրդ». ՊՆ որոշ պաշտոնյաներ կազատվեն աշխատանքից
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ չի բացառվում, որ ՊՆ N զորամասերի որոշ պաշտոնատար անձինք աշխատանքից ազատվեն՝ կապված անցած շաբաթ, ըստ նախնական վարկածի, ինքնասպան եղած զինվորների դեպքերի հետ։
«Բանն այն է, որ մարտի 18-ին Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը աշխատանքային այցով եղել է Սյունիքի մարզում: Զորամասերից մեկում սպաների հետ հանդիպմանը նախարարն ընդգծել է, որ տեղի ունեցածը որոշ ստորաբաժանումներում կարգապահության, ինչպես նաև առանձին զինծառայողների բարոյահոգեբանական ոչ պատշաճ մակարդակի հետևանք է:
Այս մասին հայտնել էր ՊՆ-ն, սակայն, մեզ հասած լուրերի համաձայն, նախարարը դեպքի մասին խոսելիս խիստ գնահատականներ է տվել և բարձրացրել է պատասխանատուների հարցը, ուստի չի բացառվում, որ քննության ընթացքում առաջ քաշվի բարձրաստիճան պաշտոնյաների անգործության հարցը, ինչի հետեւանքով արձանագրվել են դեպքերը», - գրել է թերթը։