26/03/2022 22:10
Խիստ մտահոգված ենք ԼՂ-ում լարվածության աճի կապակցությամբ, կողմերին կոչ ենք անում պահպանել եռակողմ պայմանավորվածությունները․ ՌԴ ԱԳՆ
ՌԴ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ խիստ մտահոգություն հայտնելով Լեռնային Ղարաբաղում լարվածության աճի կապակցությամբ։
«Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության 26․03․2022 թվականի տեղեկատվական ամփոփագրում արձանագրված փաստերը՝ ռուսական խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտի ռազմական ներխուժման և հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ, հակասում են 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև կնքված հայտարարության դրույթներին ։
Կողմերին կոչ ենք անում ցուցաբերել զսպվածություն և ամենաբարձր մակարդակով ապահովել առկա եռակողմ պայմանավորվածությունների խստիվ պահպանումը»,- նշված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում։
Ռուսական խաղաղապահ առաքելությունը, կողմերի հետ համագործակցությամբ, անհրաժեշտ միջոցառումներ է ձեռնարկում տարածաշրջանում իրավիճակի դեէսկալացիայի համար, նշված է փաստաթղթում։