26/03/2022 11:14
Մակրոնը չի համաձայնել ռուսական գազի դիմաց վճարել ռուբլով
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ ռուսական գազի դիմաց ռուբլով վճարելու պահանջը չի համապատասխանում պայմանագրերին։
«Ռուսական գազը պետք է վճարվի պայմանագրերում համաձայնեցված արժույթով», - ԵՄ գագաթնաժողովից հետո ասել է Մակրոնը։
Ֆրանսիայի ղեկավարը հավելել է, որ «խոսքը եվրոյի մասին է»։
Մակրոնը նշել է, որ Եվրամիության առաջնահերթություններից է գազի գնի իջեցումը.
«Իրոք իրենց պաշտպանելու համար եվրոպական երկրները պետք է հասնեն գազի գնի իջեցման և Ռուսաստանից բացի նոր մատակարարներ գտնեն»։